խոստումներ քո ամենօրյա կյանքի համարՕրինակ
Դուրս նետել վախը
«Վախչկասերիմէջ. այլկատարյալսերըհեռացնումէվախը…»:—Ա Հովհաննես 4.18
Ես ուզում եմ քեզ հետ խոսել երեքտառանի բառի մասին՝ ՎԱԽ:
Մեզանից շատերը հավանաբար հիշում են, որ մանուկ ժամանակ, եթե վատ բառ էին ասում, մայրիկը սպառնում էր իրենց բերանը օճառով լվալ: Լավ, եթե «վախը» կեղտոտ երեքտառանի բառ է, այդ դեպքում Աստծո սիրո հանդեպ հավատքը «օճառ» է:
Ես չեմ խոսում թուլամորթ հավատքի մասին: Ես խոսում եմ մեր հանդեպ Աստծո անպայմանական, անսահմանափակ, անսասան, կատարյալ սիրուն ուղղված հզոր հավատքի մասին:
Ա Հովհաննեսի 4.18-ը սովորեցնում է, որ մեր հանդեպ Աստծո սերը հասկանալը կազատի մեզ մեր վախերից: Սա չի նշանակում, որ մենք երբևէ վախ չենք զգա, սակայն Աստծո և Նրա սիրո հանդեպ հավատքը մեզ կարողություն կտա թեկուզ «վախեցած անելու» այն, ինչ պետք է անենք:
Աստված ցանկանում է, որ դու իմանաս, որ Նա քեզ հետ է: Նա կառաջնորդի և կուղղորդի քեզ, այնպես որ դու կարող ես վստահել և հավատալ Նրան: Հիշի՛ր, Նրա սերը կատարյալ է նույնիսկ այն ժամանակ, երբ մենք այդպիսին չենք: Մեր սխալների պատճառով Նա մեզ ավելի շատ կամ ավելի քիչ չի սիրի: Մի՞թե լավ չէ իմանալ, որ Աստված սիրում է քեզ հենց այնտեղ, որտեղ դու գտնվում ես: Արդյո՞ք այդ միտքը չի բարձրացնում քո հավատքը և վայր գցում քո վախը:
Ես ու դու ժամանակ առ ժամանակ վախենալու ենք: Երբ վախ զգանք, կարող ենք կրկին կենտրոնանալ Աստծո վրա՝ իմանալով, որ Նա կառաջնորդի մեզ մեր առջև ծառացած ցանկացած իրավիճակի միջով:
Ոչ թե մեր կատարելությունը, այլ Աստծո կատարյալ սերն է հեռացնում վախը:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, միայն Քո սերը կարող է հեռացնել իմ վախը, ուստի ես իմ հավատքն ուղղում եմ Քեզ: Ես գիտեմ, որ Քո ներկայությունն ինձ հետ է, և Դու ինձ կառաջնորդես ցանկացած զարհուրելի իրավիճակի միջով, որի առջև ես կկանգնեմ: Ես ընդունում եմ Քո սերը:
Ջոյսից նմանատիպ այլ ուղերձներ ստանալու համար կարող եք այցելել. https://tv.joycemeyer.org/armenian/
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Սկսի՛ր օրդ Ջոյս Մայերի՝ Աստվածաշնչի գործնական ուսուցման ձեռնարկով: Ամենօրյա այս ուղերձները կլցնեն քեզ հույսով, կօգնեն թարմացնելու միտքդ, և դու կբացահայտես, որ կարող ես ամեն օր ապրել նպատակով և խանդավառությամբ:
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Joyce Meyer Ministries-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://tv.joycemeyer.org/armenian/