խոստումներ քո ամենօրյա կյանքի համարՕրինակ
![խոստումներ քո ամենօրյա կյանքի համար](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F30058%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Կայունկյանք
«Նականաչտեղերումհանգստացնումէինձ, ևհանդարտջրերիմոտտանումէինձ»:—Սաղմոս 23.2
Արդյո՞ք դու կայուն կյանք ունես: Միգուցե քեզ բռնացրել ես նման բաներ ասելիս. «Ես չեմ կարող ավելին անել: Ես չեմ կարող ընդմիշտ տանել դա»: Երբ այսպիսի մեկնաբանություններ ես անում, իրականում ասում ես հետևյալը. «Ես գիտեմ, որ ունեմ սահմաններ, և հասել եմ դրանց, սակայն ես պատրաստվում եմ անտեսել դրանք ու տեսնել, թե որքան երկար կարող եմ դիմանալ»: Երբ չափն անցնում ենք, մեր մարմինը մեզ նախազգուշացումներ է տալիս ցավի կամ տանջանքի միջոցով: Բայց մենք մտածում ենք. «Ինձ հետ ամեն բան կարգին է», ու անտեսում ենք զգուշացումները, մինչև չափազանց տկար ենք լինում դրանք մերժելու համար:
Ես չեմ հպարտանում սրանով, սակայն իմ ծառայության առաջին քսան տարիներին շատ հաճախ ֆիզիկապես սարսափելի ինքնազգացողություն էի ունենում: Վազում էի բժիշկների մոտ, փորձում ամեն տեսակի դեղահաբեր ու վիտամիններ: Բժիշկներն ասում էին, որ ես պարզապես չափից շատ եմ աշխատում, բայց ես անտեսում էի նրանց ասածը: Ես շարունակում էի բաց չթողնել ոչ մի ճանապարհորդություն, ոչ մի ելույթ, ոչ մի հավաքույթ՝ պարզապես ինքս ինձ ուժասպառ անելով:
Ի վերջո՝ ես գիտակցեցի, որ մենք չենք կարող անտեսել հանգստանալուն ժամանակ տրամադրելու Աստծո հրահանգը և գին չվճարել դրա համար: Հետևաբար ես որոշ փոփոխություններ կատարեցի և հիմա զգում եմ ավելի լավ, քան երբևէ:
Եթե դու ապրում ես ոչ կայուն կյանքով, դադարի՛ր հետաձգել այն փոփոխությունները, որոնք պիտի անես: Մի՛ սպասիր, մինչև ինչ-որ բան տեղի ունենա, ասենք՝ նյարդային խանգարում կամ սրտի ախտահարում: Կատարի՛ր փոփոխություններ հիմա, որպեսզի ապրես այն կյանքով, որ Աստված ուզում է:
Երբ ապրես այնպես, ինչպես Աստված է կամենում, ես կարող եմ երաշխավորել, որ քո կյանքում կհայտնաբերես խաղաղության մի նոր հիասքանչ մակարդակ:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ցո՛ւյց տուր իմ կյանքի անկայուն ոլորտները: Ես հանձնում եմ դրանք Քեզ: Առաջնորդի՛ր ինձ այսօր Քո հանգստի և խաղաղության մեջ, որպեսզի կարողանամ վայելել իմ կյանքը և ծառայել Քեզ հետագա տարիներին:
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
![խոստումներ քո ամենօրյա կյանքի համար](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F30058%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Սկսի՛ր օրդ Ջոյս Մայերի՝ Աստվածաշնչի գործնական ուսուցման ձեռնարկով: Ամենօրյա այս ուղերձները կլցնեն քեզ հույսով, կօգնեն թարմացնելու միտքդ, և դու կբացահայտես, որ կարող ես ամեն օր ապրել նպատակով և խանդավառությամբ:
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Joyce Meyer Ministries-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://tv.joycemeyer.org/armenian/
Հարակից ծրագրեր
![Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54542%2F320x180.jpg&w=640&q=75)
Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց
![Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F53893%2F320x180.jpg&w=640&q=75)
Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ
![Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F51648%2F320x180.jpg&w=640&q=75)
Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն
![Հավատքը պետք է ողջամիտ լինի](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F51059%2F320x180.jpg&w=640&q=75)
Հավատքը պետք է ողջամիտ լինի
![Հավատացյալի գաղտնի օգնությունը](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54442%2F320x180.jpg&w=640&q=75)
Հավատացյալի գաղտնի օգնությունը
![Դու նրանց հույսն ես․․․](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55082%2F320x180.jpg&w=640&q=75)
Դու նրանց հույսն ես․․․
![Հավատացյալի գաղտնի օգնությունը](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54440%2F320x180.jpg&w=640&q=75)
Հավատացյալի գաղտնի օգնությունը
![Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55033%2F320x180.jpg&w=640&q=75)
Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին
![Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54441%2F320x180.jpg&w=640&q=75)
Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն
![Դասեր Լավոդիկեի եկեղեցուց](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54443%2F320x180.jpg&w=640&q=75)