Ազատության Տանող ՃանապարհըՕրինակ
Դու կարող ես ազա՜տ լինել
Սիրելի բարեկամ, մեծ ուրախություն և ցնծություն կա անկախության, ազատության և երկարատև ճնշումներից ու կապանքներից ազատագրության մեջ։ Հաղթանակի ցնծության աղաղակ է բարձրանում բոլոր այն քաջ հերոսներից, ովքեր վերջնականապես ջախջախում են իրենց կեղեքող թշնամուն և ազատագրում իրենց հայրենիքը կամ, եթե հոգևոր տեսանկյունից նայենք, իրենց և մյուսների կյանքերը։
Ազատությո՛ւն։
Այս ուրախության ու ցնծության բացականչությունը հաճախ են գոչում նաև դեպի երիտասարդություն մտնող պատանիները, երբ ծնողները նրանց թույլ են տալիս և հնարավորություն ստեղծում ապրելու ինքնուրույն կյանքով և կայացնելու ինքնուրույն որոշումներ։
Բոլորս ենք ծարավ ազատության։ Մեր էության ամենախորը վայրերում մենք փափագում ենք ազատության մեջ ապրելուն՝
- Ազատություն մյուսների կարծիքներից ունեցած կախվածությունից,
- Ազատություն տարբեր կապանքներից ու կապվածություններից,
- Ազատություն այն ամենից, ինչը բանտարկում է մեր հոգիները,
- Ազատություն անելու այն, ինչի մեջ Աստված կանչել է մեզ,
- Ազատություն ֆինանսական ոլորտում,
- Ազատություն առատաձեռն օգնություններ տրամադրելու հարցում։
Ազատ լինելը բնական փափագ է ցանկացած մարդու համար։ Աստված է մեզ արարել ազատության հանդեպ մեծագույն փափագով։ Նա ստեղծել է մեզ ոչ թե բանտարկված ապրելու համար, այլ որպեսզի ազատության մեջ վայելենք մեր կյանքն ու Աստծո հետ մեր մտերիմ հարաբերությունը։ Խոսքն այն մասին չէ, որ մեր ձեռքերն ու ոտքերը շղթայակապ են։ Սակայն չափազանց հաճախ այդ շղթայակապ կապանքները մեր սրտերում են կամ մեր մտքերում։
Տեր Հիսուսը միակն է այս տիեզերքում, Ով կարո՛ղ է ազատել մեզ մեր սրտի ու մտքի այս դաժան կապանքներից։
«Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց Նրան և մի անուն շնորհեց Նրան, որ ամեն անունից ավելի բարձր է» (Փիլիպպեցիս 2․9):
Այսպիսով, Տեր Հիսուսի անունով ամեն բան, որ քեզ կապել է և բանտարկել կարող է քանդվել հենց այսօր։
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, եթե միայն թույլ տաս, որ Տերը Հիսուսը գա քո կյանքի այն ոլորտների մեջ, որտեղ դեռ կապանքներ ունես, Նա իրապես կազատագրի քեզ։ (Տե՛ս Հովհաննես 8.36):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել. Hisus.amկայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը
Այս Ծրագրի Մասին
Ընթերցանության այս ծրագիրը կօգնի Ձեզ հասկանալ, թե ի՞նչ է իրական ազատությունը։ Արդյոք դա բոլորից անկախ լինելն ու մտքիդ եկածն անե՞լն է, թե՞ ավելի խորը և մեծ մի արժեք է, որի մասին մենք պետք է մտածենք։ 4-օրյա այս ընթերցանության ծրագրի օգնությամբ մենք կանդրադառնանք այն հարցերին, թե ինչ է ազատությանը, կծանոթանանք հրաշալի մի իրական պատմության հետ, որը տեղի է ունեցել Հայաստանի եկեղեցիներից մեկում, կանդրադառնանք «ցանելու և հնձելու» օրենքին և կապանքներից ազատ լինելուն։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/