Ի՞նչպես սկսել Աստվածաշունչ կարդալՕրինակ
Սովորիր վստահել Աստծուն Նրա Խոսքի միջոցով
Լույսի մեջ Աստծուն վստահելը ոչինչ է։ Վստահել Նրան խավարի մեջ, սա է հավատքն է, - Չարլս Սպյուրջիոն
Աստվածաշունչ կարդալը դարձնելով ամենօրյա սովորույթ և դրա ճշմարտությունները կյանքում կիրառելը անսահման կմեծացնի մեր մտերմությունն Աստծո հետ։ Բայց երբեմն, միգուցե շատ դեպքերում, Աստվածաշունչը կարող է հեռու թվալ։ Կարող է թվալ, որ այն հեռու է նրանից, թե ինչի միջով ենք անցնում մեր կյանքում։ Եվ եթե իրոք ազնիվ լինենք, միշտ չէ, որ կարծում ենք, թե Աստված բարի է, որովհետև Նա չի տալիս մեզ այն ինչ ասում կամ ուզում ենք։
Խորանալով Աստծո Խոսքի մեջ, կտեսնենք, որ Նրա ծրագրերը բարի են և, որ Նա պահում է մեր լավագույն հետաքրքրություններն Իր կատարյալ մտքի առաջնագծում։ Բայց դա Նրա լավագույնն է, ոչ մեր լավագույնը։ Նա տեսնում է առավել մեծ պատկեր և գիտի ինչի կարիք ունենք և երբ ունենք այդ կարիքը։ Աստծուն վստահել ստացվում է երբ սկսում ենք ճանաչել Նրա բնավորությունը։
Կարդալով և կիրառելով Աստծո Խոսքը մեև կյնաքում կօգնի մեզ ամեն օր ավելի շատ վստահել Նրան, քանի որ Աստված պահում է Իր խոստումները։ Նա բազմաթիվ խոստումներ է տվել մեզ Աստվածաշնչում, որը հույս է դնում մեր մեջ, երբ պնդրում ենք դրանք, բայց եկեք պարզապես նայենք դրանցից որոշներին։ Աստված խոստացավ, որ…
... եթե խոստովանենք մեր մեղքերը, Նա կների և կմաքրի մեզ։ (1 Հովհաննես 1. 9)
... եթե մոտենանք Նրան հոգնած ժամանակ, Նա հանգիստ կտա մեզ։ (Մաթևոս 11. 28-29)
... եթե հետևենք Նրան, երբեք չենք քայլի խավարում։ (Հովհաննես 8. 12)
... եթե մենք մնանք Նրա մեջ, մենք շատ պտուղներ կտանք (Հովհաննես 15. 5)
... եթե իմաստության պակաս ունենք, Նա այն տալիս է առատաձեռնորեն: (Հովհաննես 1. 5)
... եթե հավատանք և խոստովանենք, որ Հիսուսն է Տերը, մենք կփրկվենք։ (Հռոմեացիներին 10. 9)
Կլինեն այնպիսի բաներ, որոնք կարդալուց ազդեցություն չեն ունենա կամ նույնիսկ կհիասթափեցնեն մեզ, բայց ինչպես հովիվ Էնդի Սթենլին ասում է. «Հավատալու համար անհրաժեշտ չէ ամեն ինչ հասկանալ։» Ինչքան ավելի շատ ենք փնտրում Նրան, այդքան ավելի շատ ենք ճանաչում Նրան։ Ինչքան շատ ենք ճանաչում Նրան, այդքան ավելի շատ ենք վստահում Նրան։ Երբ դա դարձնում ենք մեր ամենօրյա կյանքի մի մասը, կսկենք ճանաչել նրան որպես մեզ ուղղորդող, իմաստություն տվող, հարմարավետություն բերող, հույս ապահովող և խաղաղություն բերող։
Անդրադարձ
- Վստահում ե՞ս Աստծուն և Նրա Խոսքին։ Ի՞նչն է ձեզ դրդում այդպես անել։
- Որոշակի ժամանակ տրամադրիր բարձրաձայնելով քո խնդիրներն ու վախերն Աստծո առաջ։ Նա արդեն իսկ գիտի դրանք, մի' քաշվիր։ Այնուհետև, խնդրիր Նրան օգնել Իրեն վստահելու համար այն բոլոր հարցերում, որ ծանրացած են քո վրա։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Եկեք ազնիվ լինենք. մենք բոլորս էլ գիտենք, որ Աստվածաշունչ կարդալը լավ միտք է, բայց դա բավականին բարդ է հասկանալա, որտեղից սկսել։ Հաջորդ 4 օրերի ընթացքում, մենք կսովորենք ինչու՞ է Աստվածաշունչը կարևոր, ինչպե՞ս ձեռք բերել ամենօրյա ընթերցանության սովորություն և ինչպե՞ս է դա անդրադառնում մեր ամենօրյա կյանքին։
More