Ի՞նչպես սկսել Աստվածաշունչ կարդալՕրինակ

How to Start Reading the Bible

ՕՐ 1 4-ից

Ի՞նչ է Աստվածաշունչը և ինչու՞ է այն կարևոր

Լավ կարդացած Աստվածաշունչը կուշտ հոգու նշան է.- Անծանոթ

Աստվածաշունչը, նաև հայտնի, որպես Աստծո Խոսք կամ Գիրք, մեր՝ Քրիստոսի հետևորդների ուղեցույցն է և ամենակարևոր գործոնն է, որն օգնում է մեզ քայլել Հիսուսին ավելի մոտ։ Այն չի պատասխանում մեր բոլոր հարցերին, բայց այն տալիս է պատասխան հետևյալ հարցերին՝ ո՞վ է Աստված, ինչպիսի՞ հարաբերություններ ունենալ ուրիշների հետ, ինչպե՞ս ապրել նպատակով և ինչպե՞ս ունենալ հավիտենական կյանք։

Ամենավախենալու բաների մեկը, որ կարող է ասվել, դա ավելի շատ կարդալն է։ Բայց մենք կարող ենք որոշակի հզոր իմաստություններ իմանալ Աստվածաշնչի մասին և դա մեզ կխրախուսի Աստվածաշունչ կարդալը դարձնել մեր ամենօրյա գործառույթներից մեկը։

Նախ եկեք խոսենք նրա մասին, թե ի՞նչ է դա։

Աստվածաշունչը կազմված է՝

  • 66 տարբեր գրքերից…
  • ... գրվել է մոտ 1500 տարիների ընթացքում…
  • ... 40 տարբեր հեղինակների կողմից…
  • ... նրանք ապրում էին 3 մայրցամաքներում…
  • … բոլորը Աստծուց ոգեշնչված։

Չնայած՝ գրքերը գրվել են իրարից անկախ, նրանք խոսում են միևնույն թեմայից և' Հին, և' Նոր Կտակարաններում՝ մարդկության փրկությունը մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի շնորհիվ։

Կան մոտ 300 Հին Կտակարանի մարգարեություններ, որոնք կանխատեսում են Հիսուսի կյանքը և աշխատանքը և նրանցից յուրաքանչյուրն իրենց կյանքում կատարվեց։ Հաշվի առնելով բոլոր այս տարբերությունները Աստվածաշնչի գրման ժամանակահատվածների հետ կապված, անհնար է, որ բոլոր այս մարգարեությունները զուտ հեղինակների գուշակման փորձեր էին, ոչ էլ, որ նրանք նախապես պայմանավորվածության մեջ էին։

Այս փաստերը պարզապես ապշեցուցիչ են։ Աստվածաշունչը սովորելը կդառնա կյանքի տևողությամբ մի ձգտում, որովհետև մենք վերջավոր մարդիկ ենք, ովքեր փորձում են հասկանալ անսահման Աստծուն։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք աճել մեր հասկացողության մեջ և շարունակել սովորել մեր կյանքի ընթացքում։

Մենք կարող ենք զարմանալ, թե ինչպես է Աստվածաշունչ չկարդալը ազդում մեր կյանքերի վրա։ Կարող ենք մեծ տարբերություն չզգալ, երբ մի օր բաց թողենք։ Դա նման է բուժում ստանալուն, կարող է չզգանք թե ինչպես է բուժումն ազդում, բայց երբ դադարեցնում ենք բուժումը, այդ ժամանակ մեծ տարբերություն կզգանք։ Մենք կարող է ոչ միշտ զգանք, որ Աստվածաշունչն ազդում է մեզ վրա, բայց եթե հանենք դա Հիսուսի հետ մեր ամենօրյա քայլելու պրոցեսից, կզգանք ինչպես են մեր հոգիները դառնում քաղցած։

Այս Աստվախաշնչյան ծրագրով անցնելով, մենք կբացահայտենք ինչպես կառուցել սովորույթ, որպեսզի ամեն օր սովորենք, կարդանք և ավելացնենք Աստծո Խոսքը մեր կյանքում և վստահենք Աստծուն էլ ավելի։

Անդրադարձ

  • Հավատում ե՞ք Աստվածաշնչի ճշմարտացիությանը և կարևորությանը։ Ինչու՞ այո կամ ինչու ոչ։
  • Եթե սա մի բնագավառ է, որի մասին ցանկանում եք ավելացնել ձեր գիտելիքները, կան բազմաթիվ օնլայն ռեսուրսներ այնպիսի մարդկանց կողմից, ովքեր իրենց կյանքերը անցակցրել են Աստվածաշնչի և դրա հավաստիության մասին փաստեր հավաքագրելով։
Օր 2

Այս Ծրագրի Մասին

How to Start Reading the Bible

Եկեք ազնիվ լինենք. մենք բոլորս էլ գիտենք, որ Աստվածաշունչ կարդալը լավ միտք է, բայց դա բավականին բարդ է հասկանալա, որտեղից սկսել։ Հաջորդ 4 օրերի ընթացքում, մենք կսովորենք ինչու՞ է Աստվածաշունչը կարևոր, ինչպե՞ս ձեռք բերել ամենօրյա ընթերցանության սովորություն և ինչպե՞ս է դա անդրադառնում մեր ամենօրյա կյանքին։

More

Այս Աստվածաշնչյան ծագիրը ստեղծվել և ներկայացվում է YouVersion-ի կողմից։