Ի՞նչպես սկսել Աստվածաշունչ կարդալՕրինակ

How to Start Reading the Bible

ՕՐ 3 4-ից

Ավելացնել Աստվածաշնչյան ճշմարտությունները ձեր կյանքում

Մի ընկեք այն ծուղակի մեջ, երբ կարդում եք Աստվածաշունչ առանց կատարելու այն, ինչ այնտեղ աստվում է,- Ֆրենսիս Չան

Ինչպես ասել ենք, Աստվածաշունչ կարդալը կենսական նշանակություն Քրիստոսի հետ ունի մեր մտերմության համար։ Բայց պարզապես կարդալը և որոշակի հիմունքներ սովորելը, առանց կիրառելու այդ գիտելիքները, մեզ շատ հեռու չի տանի։ Ահա թե ինչու պետք է մեր կարդացածն ու սովորածը կիրառենք, որպեսզի կարողանանք շարունակել աճել որպես Քրիստոսի հետևորդ։

Աստծո Խոսքը մեր զենքն է։ Այն կենդանի է, ակտիվ է և ցանկացած երկսայրի թրից ավելի սուր է։ Եվ, երբ պահում ենք Աստծո խոսքը մեր սրտում, այն որ միայն օգնում է մեզ հեռու մնալ մեղքից, բայց նաև օգնում է մեզ չար ուժերի դեմ կռվել։ Մենք թշնամի ունենք, և վերջին բանը որ նա կուզենա դա այն է, որ վստահենք Աստծուն կամ Աստվածաշնչին։ Մեր հոգևոր թշնամին հույս ունի, որ կանտեսենք այն, ինչ սովորել ենք։

Բայց ամենազորավոր բաներից մեկը, որ կարող ենք սովորել Աստվածաշնչից, դա այն է, թե ով ենք մենք Քրիստոսի մեջ և ինչպես այս ճշմարտությունները կիրառենք մեր կյանքում։ Ստորև որոծ տարածված ստերի օրինակներ են բերված, որոնց մենք հավատացել ենք, ինչպես նաև դրանց հակաթույնն է ներառված՝

Ստեր, որոնց հավատում ենք - Ես անհաջողակ եմ և չեմ կարող ոչինչ ճիշտ անել։
Ավելացնելով Աստծո ճշմարտությունը- Միգուցե ես կտանջվեմ, բայվ ամեն բան կարող եմ ինձ զորացնող (Փիլիպեցիներին 4. 13)։

Ստեր, որոնց հավատում ենք - Ի՞նչ տեսակի Աստվածը կարող է թույլ տալ, որ այսպիսի բաներ տեղի ունենան իմ կյանքում։
Ավելացնելով Աստծո ճշմարտությունը - Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին նրանց՝ որ նախասահմանելովը կանչված են։ (Հռոմեացիներին 8. 28)

Ստեր, որոնց հավատում ենք - Ես միշտ այսպիսին կլինեմ։
Ավելացնելով Աստծո ճշմարտությունը - Ուրեմն եթե մեկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ։ (Բ Կորնթացիներին 5. 17)

Մտածեք այն ստերի մասին, որոնց հավատացել եք։ Դա բնական է և անկեղծորեն ավելի հեշտ է ընդուներ ստերը, որովհետև դրանք իմ մի մասն են դարձել։ Բայց սա Աստծո լավագույնը չէ։ Երբ գիտակցեք այդ ստերը, դա դեպի հաղթանակ կես ճանապարհը կլինի։ Նա տվեց մեզ Իր Խոսքը, որպեսզի իմանանք ճշմարտությունը, որովհետև դա Իր ճշմարտությունն է, որով ազատվում ենք։

Եկեք մի քիչ որպես նվաճողներ ապրենք և կիրառենք կենսատու, հուսաբեր և չարխափան զորությունները, որոնք տրված են մեզ Աստծո Խոսքով։

Անդրադարձ

  • Արդյո՞ք կիրառում եք այն, ինչ կարդում եք Աստվածաշնչում։ Թե՞ թույլ եք տալիս, որ ձեր ներքին երկխոսությունը հաղթի և գողանա կիրառելու ունակությունը։
  • Ո՞րն է այս պահին ամենաբարդ փորձությունը ձեր համար։ Որոշ ժամանակ հատկացրեք Աստվածաշնչյան խոսքեր փնտրելու, որոնք կօգնեն կիրառել Աստծո ճշմարտությունն այնպես, որ քայլեք դեպի հաղթանակ։
Օր 2Օր 4

Այս Ծրագրի Մասին

How to Start Reading the Bible

Եկեք ազնիվ լինենք. մենք բոլորս էլ գիտենք, որ Աստվածաշունչ կարդալը լավ միտք է, բայց դա բավականին բարդ է հասկանալա, որտեղից սկսել։ Հաջորդ 4 օրերի ընթացքում, մենք կսովորենք ինչու՞ է Աստվածաշունչը կարևոր, ինչպե՞ս ձեռք բերել ամենօրյա ընթերցանության սովորություն և ինչպե՞ս է դա անդրադառնում մեր ամենօրյա կյանքին։

More

Այս Աստվածաշնչյան ծագիրը ստեղծվել և ներկայացվում է YouVersion-ի կողմից։