Akara Njirimara YouVersion
Akara Eji Eme Ọchịchọ

ԾՆՆԴՈՑ 7

7
Ջրհեղեղը
1Եվ Տերն ասաց Նոյին. «Մտի՛ր տապանի մեջ, դու և քո ամբողջ տունը, որովհետև այս դարի մեջ քեզ արդար տեսա իմ առաջ։ 2Բոլոր մաքուր անասուններից քեզ հետ կվերցնես յոթ-յոթ հատ՝ արու և էգ. իսկ այն անասուններից, որ անմաքուր են, երկու-երկու հատ՝ արու և էգ։ 3Երկնքի թռչուններից էլ յոթ-յոթ հատ՝ արու և էգ, որպեսզի տեսակը պահպանվի ամբողջ երկրի վրա։ 4Որովհետև յոթ օրից հետո երկրի վրա քառասուն օր և քառասուն գիշեր անձրև պիտի բերեմ և երկրի երեսից պիտի ջնջեմ իմ ստեղծած ամեն էակ»։ 5Եվ Նոյն արեց ամենը, ինչ Տերը պատվիրել էր նրան։ 6Նոյը վեց հարյուր տարեկան էր, երբ ջրհեղեղ եղավ երկրի վրա։ 7Ջրհեղեղի ջրերի պատճառով տապան մտան Նոյը և իր հետ իր որդիները, իր կինը և իր որդիների կանայք։ 8Մաքուր անասուններից և այն անասուններից, որ անմաքուր են, թռչուններից և երկրի վրայի բոլոր սողուններից 9զույգ-զույգ՝ արու և էգ, մտան Նոյի մոտ՝ տապանի մեջ, ինչպես որ Աստված պատվիրել էր Նոյին։ 10Յոթ օր հետո ջրհեղեղի ջրերը եկան երկրի վրա։ 11Նոյի կյանքի վեցհարյուրերորդ տարում՝ երկրորդ ամսին, ամսի տասնյոթերորդ օրը, այդ նույն օրը, մեծ անդունդի բոլոր աղբյուրները ժայթքեցին, և երկնքի պատուհանները բացվեցին։ 12Անձրև տեղաց երկրի վրա քառասուն օր և քառասուն գիշեր։ 13Հենց նույն օրը տապան մտան Նոյը, Նոյի որդիները՝ Սեմը, Քամը և Հաբեթը, Նոյի կինը և նրա որդիների երեք կանայք նրանց հետ։ 14Նրանք և բոլոր կենդանիներն ըստ իրենց տեսակի, բոլոր անասուններն ըստ իրենց տեսակի, երկրի վրա սողացող բոլոր սողուններն ըստ իրենց տեսակի, բոլոր թռչուններն ըստ իրենց տեսակի, ամեն տեսակ թևավոր թռչուն 15մտան տապան՝ Նոյի մոտ, զույգ-զույգ բոլոր էակներից, որոնց մեջ կյանքի շունչ կա։ 16Տապան մտնող բոլոր էակները արու և էգ էին, ինչպես Աստված պատվիրել էր Նոյին։ Ապա Տերը դուռը փակեց նրա ետևից։ 17Քառասուն օր ջրհեղեղ եղավ երկրի վրա. ջրերը շատացան, տապանը վեր հանեցին, և այն բարձրացավ երկրից։ 18Ջրերը վարարեցին, սաստիկ շատացան երկրի վրա, և տապանը լողաց ջրերի երեսին։ 19Երկրի վրա ջրերն ավելի ու ավելի սաստկացան ու ծածկեցին ամբողջ երկնքի տակ գտնվող բոլոր բարձր սարերը։ 20Ջրերը տասնհինգ կանգուն վեր բարձրացան, և սարերը ծածկվեցին։ 21Երկրի վրա շարժվող ամեն մարմին՝ թե՛ թռչուն, թե՛ անասուն, թե՛ գազան և թե՛ երկրի վրա սողացող ամեն սողուն և ամեն մարդ մեռավ։ 22Ցամաքի վրա եղած ամեն բան, որ կենդանության շունչ ուներ իր ռունգերի մեջ, մեռավ։ 23Եվ ջնջվեց երկրի երեսին գտնվող ամեն էակ՝ մարդուց մինչև անասունը, մինչև սողունն ու մինչև երկնքի թռչունը։ Նրանք վերացան երկրի երեսից։ Մնացին միայն Նոյը և իր հետ տապանում եղողները։ 24Ջրերը երկրի վրա հարյուր հիսուն օր բարձրացած մնացին։

Nke Ahọpụtara Ugbu A:

ԾՆՆԴՈՑ 7: ՆՎԱԱ

Mee ka ọ bụrụ isi

Kesaa

Mapịa

None

Ịchọrọ ka echekwaara gị ihe ndị gasị ị mere ka ha pụta ìhè ná ngwaọrụ gị niile? Debanye aha gị ma ọ bụ mee mbanye