Աստծո անունների վեց օրերըՕրինակ

ՕՐ 5. ԷԼՈՀԵ ԾԱԴԵԿԻ – ԻՄ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾ
Մենք միշտ փնտրում ենք ինչ որ մեծ բան: Կազմակերպված լինելու գաղտնիքը։ Դեպի լավ մարզավիճակում լինելու բանալին։ Ֆինանսական կայունության հաստատուն ծրագիր: Մենք կարդում ենք գրքեր, լսում ենք փոդքասթներ և գրանցվում սեմինարների: Եվ չնայած կազմակերպությունը, ֆիզիկական պատրաստվածությունը և ֆինանսական անվտանգությունը բոլորն էլ արժանի նպատակներ են, մենք պետք է համոզվենք, որ բաց չենք թողնում մեծը, երբ փնտրում ենք հաջորդ մեծ բանը:
Կյանքի հիմնական նպատակը Աստծուն հետևելն է, Նրան նմանվելն ու մեր կյանքը Նրա համար ապրելն է: Իսկ Աստծուն նմանվել նշանակում է բարության և արդարության մեջ աճել: Տիրոջից բխում է ողորմությունը, շնորքը, զորությունը և ուժը՝ բոլոր այն հատկությունները, որոնք մեզ անհրաժեշտ են մեր կյանքում և մեր աշխարհում: Աստված մեզ տալիս է այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է Իր Խոսքի և Հոգու միջոցով՝ առատ ուրախության մեջ ապրելու համար: Երբ մենք ընտրում ենք Նրա ցանկությունները մեր ցանկությունների փոխարեն և ձգտում ենք ավելի նմանվել Նրան, Նա առաջնորդում և ուղղորդում է մեզ:
Աստծո ծրագրին հետևելը կարող է ավելի դժվար լինել, քան մարզավիճակ ձեռք բերելու վեց հեշտ քայլերը կամ ձեր տան խառնաշփոթը կրճատելու տասը եղանակները: Բայց դա նաև շատ ավելի պարգևատրելի է: Երբ մենք դիմում ենք Աստծուն և մեր կյանքը հանձնում Նրան, Նա ներում է մեզ և պարգևում է Իր կարեկցանքը: Նա օգնում է շտկել մեր խզված հարաբերությունները և լցնում մեր սրտերը արդարությամբ, շնորքով և խաղաղությամբ: Բարի պտուղը գալիս է Աստծուն հետևելուց և թույլ տալով, որ Նրա արդարությունը առաջնորդի մեր քայլերը:
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին

Աստծո բազմաթիվ անուններից Նա մեզ բացահայտել է Իր բնավորության և Իր էության կողմերը: Հոր, Որդու և Սուրբ Հոգուց բացի, Աստվածաշունչը ցույց է տալիս Աստծո ավելի քան 80 տարբեր անուններ: Այստեղ ներկայացված են վեց անուններ և դրանց իմաստները, որոնք կօգնեն հավատացյալին ավելի մոտենալ Մեկ Ճշմարիտ Աստծուն: Հատվածներ «Experience the Power of God's Names. A Life Giving Devotion» գրքից, դոկտոր Թոնի Էվանսի կողմից: Յուջին, OR: Harvest House Publishers, 2017:
More
Հարակից ծրագրեր

Դու նրանց հույսն ես․․․

Հավատքը պետք է ողջամիտ լինի

Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն

Հավատացյալի գաղտնի օգնությունը

Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ

Հավատացյալի գաղտնի օգնությունը

Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին
