Աստծո անունների վեց օրերըՕրինակ
![Six Days Of The Names Of God](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F8726%2F1280x720.jpg&w=3840&q=75)
ՕՐ 2. ԷԼՈՀԵ ԽԱՍԵԴԴԻ – ՈՂՄՈՐՄԱԾ ԱՍՏՎԱԾ
Կյանքը միշտ չէ, որ երաշխավորում է մեզ երկրորդ հնարավորություն: Լինում են պահներ, երբ մեր սխալ որոշումները՝ ընկերոջն ասված կոպիտ խոսքերը, աշխատանքում թույլ տված սխալները, առողջությանը սխալ վերաբերմունքը մեզ վրա թանկ են նստում: Մենք կորցնում ենք ընկերությունը: Մեզ ազատում են աշխատանքից։ Մեր առողջությունը տուժում է։ Նույնիսկ եթե մեր սրտերը փոխված են, վստահություն չկա, որ ամեն ինչ լավ կլինի:
Աստծո ողորմությունը մեզ երկրորդ հնարավորություն է տալիս մեկը մյուսի հետևից: Էլոհե Խասոեդի — Ողորմության Աստվածը՝ մեզ ողորմում և ողողում է մեզ սիրառատ բարությամբ: Նա միշտ Ճշմարիտ է: Միշտ Ողորմած է: Միշտ Կարեկից է: Եթե մենք սիրում ենք Նրան և Նրանից ներում ենք խնդրում, Նա տալիս է դա: Միշտ:
Քանի որ Նա ողորմած Աստված է, մենք կարող ենք անվախ ապրել: Մեզ միշտ հասանելի է մտքի և սրտի խաղաղությունը, որը Նա այդքան ազատ տալիս է մեզ առատորեն: Նա խոստանում է միշտ լինել մեզ հետ և մեզ հաղթահարել ամեն անհանգստացնող իրավիճակ ամենադժվար պահերին: Նույնիսկ երբ սխալները մեր սեփական արարքների են, Նա միշտ պատրաստ է ներողություն առաջարկել զղջացող սրտին:
Երեկվա մասին անհանգստանալու փոխարեն Աստված ցանկանում է, որ մենք կենտրոնանանք այսօրվա վրա: Ինչպե՞ս կարող ենք այսօր ծառայել Նրան: Ի՞նչ ծրագրեր ունի Նա մեզ համար այսօր իրականացնելու համար: Ինչպե՞ս կարող ենք այսօր կիսվել Նրա մասին ուրիշների հետ: Սա է ողորմության գեղեցկությունը՝ երկրորդ հնարավորությունները, նայելով առաջ՝ կենտրոնանալով ապագայի վրա, որը Նա ունի մեզ համար:
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
![Six Days Of The Names Of God](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F8726%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Աստծո բազմաթիվ անուններից Նա մեզ բացահայտել է Իր բնավորության և Իր էության կողմերը: Հոր, Որդու և Սուրբ Հոգուց բացի, Աստվածաշունչը ցույց է տալիս Աստծո ավելի քան 80 տարբեր անուններ: Այստեղ ներկայացված են վեց անուններ և դրանց իմաստները, որոնք կօգնեն հավատացյալին ավելի մոտենալ Մեկ Ճշմարիտ Աստծուն: Հատվածներ «Experience the Power of God's Names. A Life Giving Devotion» գրքից, դոկտոր Թոնի Էվանսի կողմից: Յուջին, OR: Harvest House Publishers, 2017:
More
Հարակից ծրագրեր
![Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F51648%2F320x180.jpg&w=640&q=75)
Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն
![Դասեր Լավոդիկեի եկեղեցուց](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54443%2F320x180.jpg&w=640&q=75)
Դասեր Լավոդիկեի եկեղեցուց
![Հավատքը պետք է ողջամիտ լինի](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F51059%2F320x180.jpg&w=640&q=75)
Հավատքը պետք է ողջամիտ լինի
![Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F53893%2F320x180.jpg&w=640&q=75)
Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ
![Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55033%2F320x180.jpg&w=640&q=75)
Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին
![Հավատացյալի գաղտնի օգնությունը](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54442%2F320x180.jpg&w=640&q=75)
Հավատացյալի գաղտնի օգնությունը
![Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54441%2F320x180.jpg&w=640&q=75)
Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն
![Դու նրանց հույսն ես․․․](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55082%2F320x180.jpg&w=640&q=75)
Դու նրանց հույսն ես․․․
![Հավատացյալի գաղտնի օգնությունը](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54440%2F320x180.jpg&w=640&q=75)
Հավատացյալի գաղտնի օգնությունը
![Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54542%2F320x180.jpg&w=640&q=75)