Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանցՕրինակ

Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց

ՕՐ 4 7-ից

Մխիթարվում ենք, որ մյուսներին մխիթարենք

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց»անվանումը։ Այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել Տեր Աստծուց մխիթարություն ընդունած մարդկանց կարևորագույն առաքելության մասին։

Սիրելի՛ *|FNAME|*, եթե դու մխիթարություն ես ընդունել Տիրոջից կամ դեռ այդ ճանապարհին ես, ապա ուզում եմ քեզ վստահեցնել, որ Աստված նաև ակնկալիք ունի քեզնից։ Քեզ օգնելու ու մխիթարելու Տեր Աստծու շարժառիթը սերն է քո հանդեպ։ Սակայն մենք պետք է հիշենք, որ Աստված սիրում է նաև մեր շրջապատի մարդկանց։ Որքա՜ն շատ են մեր շրջապատում այն մարդիկ, որոնք նույնպես ունեն Տեր Աստծու օգնության ու մխիթարության կարիքը։

«Օրհնյա՜լ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց» (Բ Կորնթացիս 1․3-4):

Աստված մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել մյուսներին։ Երբ Աստված օգնում է մեզ և հանում որևէ ճահճից, մենք սովորում ենք այդ դժվարությունը Տեր Աստծու օգնությամբ հաղթահարելու ուղին։ Աստծուց մխիթարություն ընդունողները լավագույնս գիտեն սգի ու կորստի տառապանքից դուրս գալու և Տիրոջ օգնությամբ վերականգնվելու ուղին։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ *|FNAME|*, Աստվածաշունչը մեզ փոխանցում է Տեր Աստծուց շնորհ ընդունածներից հենց Տեր Աստծու ունեցած ակնկալիքը։ Տեր Աստծուց մխիթարություն ընդունած մարդը դառնում է մյուսներին մխիթարելու առաքելության մասնիկը։ Աստծու սերն ընդունած և փորձառաբար վերապրած մարդը դառնում է այդ անըմբռնելի խորն ու զոհաբեր սերը մյուսներին փոխանցող միջոցը։

«Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, այն իրա՛ր մատակարարեք որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ» (Ա Պետրոս 4․10):

Ոմանք ունեն քարոզելու շնորհ, ոմանք՝ ուսուցչության, ոմանք՝ կազմակերպչական շնորհներ, ոմանք՝ խորհրդատվության կամ քաջալերանքի։ Սակայն Աստծուց մխիթարություն ընդունած մարդիկ այդ մխիթարությունն ընդունելու հետ մեկտեղ ընդունում են նաև մյուսներին մխիթարելու կարևորագույն շնորհը։ Ո՞վ կարող է լավագույնս հասկանալ սուգ ու տառապանք տեսած մարդուն, եթե ոչ այն մարդը, որն անցել է այդ ամենով և կարողացել վերականգնվել Տեր Աստծու օգնությամբ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 3Օր 5

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց

Յուրաքանչյուրիս շուրջ բազմաթիվ մարդիկ կան, որոնք սգի և կորստի դառնագին ու ողբերգական ազդեցության մեջ են և ունեն մխիթարության կարիք: Աստված այնքա՜ն գթառատ ու ողորմած է, որ հատուկ հոգատարություն ու խնամք է ցուցաբերում սգավորների հանդեպ։ Աստված մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել մյուսներին։ Մխիթարությունը փոխակերպում է սգացողին՝ զորացնում է նրան հաղթահարելու սուգը և օգնում կրկին կյանքով ու ուրախությամբ լցվելու հարցում։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ Hisus.am