«Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից»Օրինակ

«Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից»

ՕՐ 7 7-ից

Ով աշխատի, նա՛ ուտի

Այսօր մենք ավարտում ենք ուղերձների շարքը, որը կրում էր «Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից» անվանումը։ Հուսով եմ՝ այն տարբերվող էր և հետաքրքիր քեզ համար, ինչպես նաև օրհնություն էր, քանի որ մեզ արդեն ծանոթ ասացվածքները ներկայացվում էին Աստվածաշնչի ճշմարտությունների լույսի ներքո։

Սիրելի՛ *|FNAME|*, այսօրվա ասացվածքը, որը մեր ժողովուրդը վերցրել է հոգևոր կյանք տվող ճշմարտությունների և փրկարար հավատքի միակ վստահելի ու ճշմարիտ Աստվածաշնչից, հետևյալն է՝ «Ով աշխատի, նա՛ ուտի»։

«Հիրավի երբ ձեզ մոտ էինք, այս էինք պատվիրում ձեզ, որ եթե մեկը չի ուզում աշխատել, թող ոչ էլ ուտի» (Բ Թեսաղոնիկեցիս 3․10):

«Ով աշխատի, նա՛ ուտի»։ Աստվածաշունչը մեզ ուսուցանում է, որ եթե մեկը չի ուզում աշխատել, թող նաև հրաժարվի սնվելուց։ Բնականաբար, ոչ ոք չի կարող հրաժարվել սնվելուց, և նման պայմանը խոսում է աշխատելու կարևորության մասին։ Աստվածաշունչը տարբեր տեղերում և բավականին շատ է անդրադառնում ծուլության թեմային։ Սակայն ամենասթափեցնող զգուշացումը, թերևս, այն է, որ ծույլերը չեն մտնելու Երկինք և արժանանալու են հավիտենական տանջանքի հեռանկարին (տե՛ս Մատթեոս 25․26,30 խոսքերը)։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ *|FNAME|*, ծուլությունը մեծագույն մեղքերից մեկն է Տեր Աստծու աչքերում։ Ծուլությունը նաև չարիք է ծույլ մարդու և նրա ընտանիքի համար։ Ծուլությունը խոսում է մարդու եսակենտրոնության մասին։ Ծուլությունը խոնարհության բացակայությունն է և անձը ուրացած չլինելու ապացույցը։ Ծուլությունը մեծագույն մեղքերից մեկն է, քանի որ ծույլ մարդը չի կարող դառնալ Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտը, որովհետև չի կարող բավարարել աշակերտ լինելու պայմաններին։

«Եվ բոլորին ասում էր. «Եթե մեկն ուզում է Իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, ամեն օր իր խաչն առնի ու Իմ հետևից գա» (Ղուկաս 9․23):

Ծույլ մարդը չի կարող իր անձն ուրանալ։ Նա կենտրոնացած է իր անձի վրա։ Ծուլությունը չի սիրում խաչը կրել։ Ծույլ մարդն ամեն բան անում է, որ իրեն նեղություն չտա, իսկ խաչը մյուսներին օգնելու համար զոհաբեր կյանք ապրելու խորհրդանիշն է։ Ծույլ մարդը խուսափում է սեփական խաչը կրելուց և Քրիստոսի ոտնահետքերով քայլելուց։

Որքան հնարավոր է, որ մարդն ապրի առանց սնվելու, նույնքան հնարավոր է, որ ծույլ մարդը հաջողվի որևէ ոլորտում։ Աստվածաշունչը մեզ հորդորում է ապաշխարել ծուլության մեղքից և անհավատության փոխարեն լցվել հավատքով։ Մարդը պետք է ջանք թափի և սեփական «ես»-ի ցանկություններին հակառակ ստիպի իրեն պատշաճ կերպով անելու իր պարտականությունները, լինելու կարգապահ և աշխատասեր։ Նման մարդն օրհնություն է իր ընտանիքի, շրջապատի ու Տեր Հիսուս Քրիստոսի Եկեղեցու համար, ինչպես նաև զորավոր նպաստ կարող է ունենալ Աստծու Արքայության առաջընթացի հարցում։

Աշխատելը Տեր Աստծու պատվիրանն է։ Ծույլ մարդը միշտ արդարացում է փնտրում իր ծուլության համար։ «Ով աշխատի, նա՛ ուտի»։ Աստվածաշունչը մեզ ուսուցանում է, որ եթե մեկը չի ուզում աշխատել, թող նաև հրաժարվի սնվելուց։ Աստված հատուկ օրհնություններ է պատրաստել Իր հավատարիմ, կարգապահ և աշխատասեր զավակների համար։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 6

Այս Ծրագրի Մասին

«Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից»

Մենք՝ հայերս, բազմաթիվ ասացվածքներ ունենք, որոնք վերցված են Աստվածաշնչից՝ աստվածային ճշմարտության և գերբնական իմաստության միակ ճշմարիտ Աղբյուրից։ Ուղերձների այս շարքի նպատակը՝ դրանք Աստվածաշնչի լույսի ներքո ներկայացնելն է, որն Աստված է փոխանցում Իր զավակներին Իր Սուրբ Խոսքի մեջ։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am