Ինչպե՞ս արժանանալ Աստծու խոստումների իրագործմանըՕրինակ
![Ինչպե՞ս արժանանալ Աստծու խոստումների իրագործմանը](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F43476%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Աստծո Խոսքը կյանքի աղբյուր է
«Լսի՛ր, որդյա՛կս, և ընդունի՛ր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները շատ կավելանան» (Առակաց 4.10):
Սիրելի՛ բարեկամ, Աստծո Խոսքը հավասարակշռված, առողջ և բեղմնավոր կյանքի սկիզբն է՝ քո երջանիկ ընթացքի ակունքը։ Տիրոջ Խոսքն այն գետն է, որը երբեք չի ցամաքում։ Այն հոգևոր կերակուր է, որը սնուցում է հոգիդ և ուղղորդում քո ամենօրյա ընթացքը Տեր Աստծո հետ։ Այն քաղցր է և միաժամանակ շատ զորավոր։ Այն թարմեցնում է քեզ, բժշկում քո հոգին ու մարմինը և սնում քեզ հոգևորապես։
Այն մի սքանչելի գանձ է քո հոգու համար։ Ինչպես Եփեսացիներին ուղղված նամակում է գրված, այն զորավոր մի զինատեսակ է, որ ցանկացած պահի կարող ես կիրառել… «Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծու Խոսքն է» (Եփեսացիս 6.17):
- Հիշեցրո՛ւ ինքդ քեզ Աստծո սիրո մասին։
- Ընդունի՛ր Նրա մխիթարությունը։
- Դավանի՛ր Նրա հավատարմությունը։
- Ճանաչի՛ր Նրա կամքը։
- Զորացի՛ր ու ամրապնդի՛ր հոգիդ։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, հրավիրում եմ քեզ ամեն օր աղոթքով խորհելու Աստծո Խոսքի շուրջ և, արդյունքում, նորոգվելու քո մտքի նորոգությամբ։ Սա՛ է այն բանալին, որը կբացի քո առջև այնպիսի մի կյանք, որը լի է Տեր Աստծո ներկայությամբ՝ Նրա Սուրբ Հոգու բերած արդարությամբ, խաղաղությամբ և ուրախությամբ։ Աստծո Խոսքը Քո երկնային Հոր թողած ժառանգությունն է քեզ՝ Արարչի յուրահատուկ նվերը։ Թա՛նկ գնահատիր այն, առանձնահատուկ մտերմություն ունեցի՛ր Աստվածաշնչի հետ և ամեն օր սնվի՛ր Սուրբ Գրքի մաքրամաքուր հոգևոր սնունդով։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
![Ինչպե՞ս արժանանալ Աստծու խոստումների իրագործմանը](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F43476%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Աբրահամը չէր կասկածում Աստծո խոստման իրական լինելուն։ Նա հավատում էր, որ իրեն արարող Աստված կարող է իր համար անգամ անհավանական թվացող հրաշքն իրագործել։ Չնայած հավատալու բոլոր տեսանելի հիմքերի բացակայությանը, նա հավատում էր, որ Աստված կարող է անհնարինն անել։Աստված կատարում է Իր խոստումները։ Նրա հավատարմությունը շատ ավելի մեծ է, քան քո բոլոր դժվարություններն իրար հետ վերցրած։ Վստահ եղի՛ր՝ Նրա ծրագրերը իրականանալու են քո կյանքում․․․
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/
Հարակից ծրագրեր
![Հավատացյալի գաղտնի օգնությունը](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54442%2F320x180.jpg&w=640&q=75)
Հավատացյալի գաղտնի օգնությունը
![Հավատքը պետք է ողջամիտ լինի](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F51059%2F320x180.jpg&w=640&q=75)
Հավատքը պետք է ողջամիտ լինի
![Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54542%2F320x180.jpg&w=640&q=75)
Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց
![Դու նրանց հույսն ես․․․](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55082%2F320x180.jpg&w=640&q=75)
Դու նրանց հույսն ես․․․
![Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55033%2F320x180.jpg&w=640&q=75)
Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին
![Դասեր Լավոդիկեի եկեղեցուց](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54443%2F320x180.jpg&w=640&q=75)
Դասեր Լավոդիկեի եկեղեցուց
![Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54441%2F320x180.jpg&w=640&q=75)
Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն
![Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F51648%2F320x180.jpg&w=640&q=75)
Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն
![Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F53893%2F320x180.jpg&w=640&q=75)
Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ
![Հավատացյալի գաղտնի օգնությունը](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54440%2F320x180.jpg&w=640&q=75)