Ինչպե՞ս արժանանալ Աստծու խոստումների իրագործմանըՕրինակ

Ինչպե՞ս արժանանալ Աստծու խոստումների իրագործմանը

ՕՐ 2 7-ից

Նոր օր է սկսվում քեզ համար

Սիրելի՛ բարեկամ, նոր օր է սկսվում, և Տերը՝ քո Հովիվն ու Պահապանը, գիտի այն ամենը, որ լինելու է այսօր։ Ինչպես Աստծո Խոսքն է վստահեցնում, Աստված կամենում է քեզ հետ միասին անցնել քո կյանքի ուրախ ու բարդ ընթացքներով։

«Տերն ասաց. «Ես ինքս պիտի գնամ քո առաջից և հանգստացնեմ քեզ» (‭‭Ելից 33.14‬):

Քո ցանկություններով ու նախընտրություններով օրդ ծրագրելու փոխարեն, կենտրոնացի՛ր Տեր Աստծո կամքի վրա և այն ամենի վրա, որ Նա է պատրաստել քեզ համար։

Գոհացի՛ր Տիրոջից կյանքիդ այս նոր օրը քեզ պարգևելու համար։ Այսօր քո կյանքի մնացած հատվածի առաջին օրն է… Սկսի՛ր այն լավատեսությամբ ու Աստծո պաշտպանության գիտակցումով։ Աստված բարի է։ Եվ եթե դու հավատում ես Նրա Խոսքին ու հնազանդվում ես Նրա կամքին, ապա Նա քո կյանքի Տերն է։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, վստահություն ունեցի՛ր Տեր Աստծո հոգատարության վրա։ Նա քեզ հետ է ամեն ակնթարթ, անգամ երբ դու չես զգում Նրա ներկայությունը։ Գոհացող վերաբերմունքը կօգնի քեզ տեսնելու կյանքիդ իրողությունները Նրա ակնկալիքների տեսանկյունից։

Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով. «Տե՛ր, խնդրում եմ հայտնիր ինձ Քո կամքը, որ ունես իմ կյանքի այս նոր օրվա համար։ Ինչ էլ այսօր պատրաստած լինես ինձ համար, ես շնորհակալ եմ, որ այսօր էլ ես արթնացա, և շնորհակալ եմ այն կյանքի ու փրկության համար, որ շնորհել ես ինձ։ Շնորհակալ եմ նաև, որ ինձ հիշեցնում ես երախտապարտ լինելու և հավատարմորեն քեզ ծառայելու օրհնությունների մասին։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ ամենաապահով վայրը Աստծո հետ քո մտերիմ հարաբերության մեջ է։ Եվ որքան մտերիմ է այդ հարաբերությունը, այնքան ավելի վստահ կարող ես լինել Նրա ապահովության մեջ։ Վայելի՛ր երկրային ճամփորդությունդ այս հրաշալի օրը Տեր Հիսուսի հետ միասին։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 1Օր 3

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս արժանանալ Աստծու խոստումների իրագործմանը

Աբրահամը չէր կասկածում Աստծո խոստման իրական լինելուն։ Նա հավատում էր, որ իրեն արարող Աստված կարող է իր համար անգամ անհավանական թվացող հրաշքն իրագործել։ Չնայած հավատալու բոլոր տեսանելի հիմքերի բացակայությանը, նա հավատում էր, որ Աստված կարող է անհնարինն անել։Աստված կատարում է Իր խոստումները։ Նրա հավատարմությունը շատ ավելի մեծ է, քան քո բոլոր դժվարություններն իրար հետ վերցրած։ Վստահ եղի՛ր՝ Նրա ծրագրերը իրականանալու են քո կյանքում․․․

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/