Տեր Հիսուսի մասին աներևակայելի ճշմարտություննետՕրինակ

Տեր Հիսուսի մասին աներևակայելի ճշմարտություննետ

ՕՐ 2 7-ից

Բացահայտի՛ր քո իրական ինքնությունը

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսը Իր ծառայությունը սկսելուց բավականին անց մի անգամ այցելեց այն բնակավայրը, որտեղ Իր երկրային ընտանիքի հետ անց էր կացրել մանկությունը։ Նա եկավ Նազարեթ։ Եվ մինչ Նա այնտեղ էր, մարդիկ իրար հետ խոսելիս ասում էին. «Սրան այս բաները որտեղի՞ց, կամ այդ ի՞նչ իմաստություն է սրան տրված, որ սրա միջոցով այդպիսի հրաշքներ են լինում։ Սա այն հյուսնը չէ՞…»։ (‭‭Մարկոս‬ ‭6․2-3‬)։

Այո, ճիշտ է… Նա հենց այն հյուսն էր՝ հյուսնի որդին…, բայց Նա նաև Արարիչ Աստծո Որդին էր։ Նա Սուրբ Երրորդության Անձերից մեկն էր՝ Աստված, Ով մարմին էր հագել ու աշխարհ եկել մարդկային կերպարանքով։ Նա այն Միակ Աստծո մարմնավորումն էր, Ով տիեզերքն Իր ձեռքերի մեջ է պահում։ Ինչպիսի՜ պարադոքս։ Մենք կարող ենք ենթադրել, որ Տեր Հիսուսի ժամանակակիցների բոլոր հարցերը Նրա Ով լինելու վերաբերյալ բխում էին այն փաստից, որ Նրա կյանքի առաջին 30 տարիները բավականին սովորական էին եղել։ Տերը սովորական հյուսնի և փայտագործի մի կյանք էր ապրել։ Եվ, այդուհանդերձ, Նա կատարյալ Աստված էր։

Նրա ժամանակակիցների մոտեցումն Իր հանդեպ լի էր անվստահությամբ ու կասկածներով։ Մարդիկ նրան վերաբերում էին ըստ Նրա ծագման ու Նրա անցյալի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունների, այլ ոչ թե ըստ այն զարմանալի նշանների ու հրաշքների, որ Նա գործում էր ներկայում՝ նրանց աչքի առջև։

Եսայի 53.1 խոսքում կարդում ենք հետևյալը. «Ո՞վ հավատաց մեր լուրին, և ո՞ւմ հայտնվեց Տիրոջ բազուկը»։

Ո՞վ։ Ո՞վ հավատաց և ընդունեց, որ Հիսուսը սպասված Մեսիան էր՝ Փրկիչը, որի մասին մարգարեացել էին Հին Ուխտի մարգարեները։

Երբեմն քրիստոնեական հոգևոր ընթացքի մեջ մարդիկ չեն տեսնում այն, ինչ Աստված իրականում իրագործում է իրենց կյանքում։ Նրանք սկսում են կասկածել Տեր Աստծո խոստումների իրական լինելու առումով։ Բայց անգամ դա չէ ամենակարևորը։ Այն, ինչն իրապես կարևոր է, այն է, որ ամե՛ն օր թույլ տաս, որ Աստծո հայացքը քեզ վրա լինի, որ Նա նայի քո գործերին ու Նրա հայացքը թափանցի քո հոգու խորքերը։ Այլ կերպ ասած դու պետք է թույլ տաս, որ Սուրբ Հոգին քննի քեզ և հայտնի այն ամենն, ինչը Նա անհատապես փափագում է փոխանցել քեզ։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, հորդորում եմ այսուհետ ապրել ոչ թե մարդկանց ակնկալիքների համեմատ և ոչ թե նրանց գնահատականների համար, այլ՝ Աստծո կամքը որոնելով, Աստծո ակնկալած կերպով և Աստծո ասածների համեմատ։ Այո՛, երբեմն քեզ կտեսնեն ու կվերաբերվեն որպես «հյուսնի զավակ կամ դուստր», այլ ոչ թե որպես «Թագավորների Թագավորի ժառանգի»։ Սակայն երբե՛ք թույլ չտա՛ս, որ նման վերաբերմունքը հուսահատեցնի քեզ կամ հետ պահի անելու այն, ինչը Տերը դրել է քո սրտի մեջ։ Դու իրապես, ամբողջովին, կատարելապես և զարմանահրաշ կերպով պետք է ձգտես լինել հենց այնպիսին, ինչպիսին Աստված է փափագում քեզ տեսնել, քեզ ընդունում։ Կարո՞ղ ես «ամե՛ն» ասել իմ այս խոսքերին։

Հույս ունեմ, որ այսօր հրաշալի ու հաղթական օր ես ունենալու Տեր Աստծո քացր ներկայության մեջ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 1Օր 3

Այս Ծրագրի Մասին

Տեր Հիսուսի մասին աներևակայելի ճշմարտություննետ

գիտե՞ս արդյոք, թե ինչ է պարադոքսը։ Այն սահմանվում է որպես տրամաբանությանը հակադրվող դրսևորում։ Այսօրվանից սկսած առաջիկա այս յոթ օրերի ընթացքում քեզ հետ կիսվելու եմ Տեր Հիսուսի հետ կապված յոթ պարադոքսների մասին։ Դրանք յոթ ճշմարտություններ են, որոնք հակադրվում են մեր մարդկային տրամաբանությանը, ըմբռնումին ու մտածելակերպին։ Եվ այսպես, մենք սկսում ենք մեր… տրամաբանության մեջ չտեղավորվող շարքը։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/