ՄԱՂԱՔԻԱ 4:1-6

ՄԱՂԱՔԻԱ 4:1-6 ՆՎԱԱ

«Որովհետև ահա գալիս է այն օրը՝ վառվող, ինչպես հնոցը, երբ բոլոր գոռոզներն ու չարագործները հարդ են լինելու, և նրանց այդ եկող օրը պիտի այրի,- ասում է Զորքերի Տերը,- արմատ և ոստ չի թողնելու։ Բայց ձեզ համար, որ իմ անունից վախենում եք, արդարության արեգակը պիտի ծագի, և նրա թևերին՝ բժշկություն։ Եվ դուք դուրս պիտի գաք և ոստոստեք գոմի պարարտ հորթերի պես։ Եվ պիտի տրորեք ամբարիշտներին, որովհետև նրանք ձեր ոտքերի ներբանների տակ մոխիր պիտի դառնան այն օրը, որ ես դա կանեմ»,- ասում է Զորքերի Տերը։ «Հիշե՛ք իմ ծառա Մովսեսի օրենքը, որ ամբողջ Իսրայելի համար հրամայեցի նրան Քորեբի վրա, կանոնները և պատվիրանները։ Ահա ես ձեզ կուղարկեմ Եղիա մարգարեին Տիրոջ մեծ և ահեղ օրվա գալուց առաջ։ Եվ նա հայրերի սրտերը պիտի դարձնի դեպի որդիները, իսկ որդիների սրտերը՝ դեպի իրենց հայրերը, որ չլինի ես գամ և երկիրը հարվածեմ անեծքով»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում