Կործանել Կրիպտոնաքարը. Տեր Հիսուսի Աստվածային Բնույթը Մեր ՄեջՕրինակ
Եղի՛ր իրապես ազատ…
Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել Ջոն Բիվերի «Կրոծանել Կրիպտոնաքարը» գրքի հիմա վրա կառուցված երկրորդ ուղերձով:
Քեզ մոտ ստացվե՞լ է երբևէ լսել Աստծո ձայնը, որը կարծես քո ներսում հայտնում է, թե ինչն է քեզ խանգարում, որպեսզի քո միջոցով դրսևորվի Աստծո բնույթն ու ամբողջական զորությունը:
Աստծո Խոսքի օգնությամբ ուզում եմ կենտրոնացնել ուշադրությունդ այն բանի վրա, թե ինչպես կարող ենք ազատվել այն վնասակար ազդեցություններից, որոնք մեզ ասես բանտարկում են կամ թուլացնում:
Աստվածաշունչը մեզ սովորեցնում է հետևյալը. «Արդ հնազանդվե՛ք Աստծուն, դիմադրե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի» (Հակոբոս 4․7)։
«Արթո՛ւն կացեք ու աղո՛թք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար» (Մարկոս 14․38)։
Այս հատվածները մեզ պայքարի ու պատերազմի մասին են սովորեցնում։ Այդ պատերազմը տեղի է ունենում չորս փուլով.
- Հնազանդվել՝ Աստծո կամքը հարգելու և Նրա պատվիրաններրը պահելու շնորհիվ:
- Դիմադրել թշնամուն՝ մեղքից խուսափելու կամ գայթակղություններին ո՛չ ասելու շնորհիվ։
- Շարունակ հսկել՝ դիտակետում կանգնած զինվորի նման, ով տեսնում և կանխում է թշնամու հարձակումները:
- Աղոթել, որը քրիստոնյայի ամենաուժեղ զենքերից մեկն է:
Ժամանակն է անկեղծորեն և խոնարհաբար կանգնելու Տիրոջ առջև՝ Նրան խոստովանելով այն ամենը, ինչն առկա է մեր կյանքում և փառք չի բերում Նրա անվանը, ինչը հաճելի չէ Աստծուն և արգելափակում է Նրա զորության ու բնույթի դրսևորումը մեր կյանքերում։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, չես պատկերացնի, բայց պիտի ասեմ, որ Աստվածաշունչը սովորեցնում է, որ հնարավոր է ապրել առանց մեղքի և գործել միայն բարի գործեր։ Դա, անշուշտ, չի նշանակում անսխալականություն։ Ինչպես հնարավոր չէ այնպիսի մի հագուստ գնել, որը երբեք և ոչ մի միջավայրում չի կեղտոտվում։ Խնդիրը մեր հանդերձների կեղտոտվելը չէ, այլ դրանք մաքուր սպիտակ պահելու ձգտումը, ինչը Տերը հոգացել է և մանրամասն բացատրել Իր Սուրբ Խոսքի մեջ։
Եթե միայն սովորես քո մեղքերի համար զղջալու, խոստովանելու և ապաշխարելու օրհնյալ փորձառությունների կիրառումը քո կյանքում, ապա Տեր Հիսուսի արյունը քավություն կլինի քեզ համար և կսրբի քեզ ամեն անիրավության, հանցանքի և մեղքի աղտոտ բծերից։ (Խորհուրդ եմ տալիս աղոթքով ընթերցել Ա Հովհաննես 1.5 - 2.6 հատվածը):
Այո՛, Տեր Հիսուսի Քրիստոսի շնորհիվ դու կանչված ես հաղթական, սուրբ ու անպարտելի կյանք ապրելու համար՝ ճիշտ Տեր Հիսուսի ապրած կյանքի օրինակով։ Դու Քրիստոսի Մարմնի մի մասնիկն ես և մենք վաղը ավելի մանրամասնորեն կանդրադառնանք այս թեմային:
Եղի՛ր օրհնված:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Սիրելի՛ բարեկամ, առաջիկա յոթ օրերի ընթացքում մեր ուղերձները հիմնված են լինելու Ջոն Բիվերի «Կործանել կրիպտոնաքարը» գրքի նյութերի վրա։ Աստծո Հոգին քեզ հետ է, որպեսզի ամեն օր առաջնորդի և ավելի ու ավելի վերափոխի քեզ: Եվ հենց Սուրբ Հոգին կարող է քեզ օգնել, որպեսզի բացահայտես քո կյանքում, թե ինչն է քեզ խանգարում քեզ Աստծուց ժառանգած որակներիդ լիակատար կերպով դրսևորելու հարցում։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/