Հուսահատությունից Ազատվելու ՈւղինՕրինակ
Հույսդ դի՛ր Աստծու վրա։
Սիրելի բարեկա՛մ, այսօր մենք շարունակում ենք «Ազատագրում հուսահատությունից» շարքի ուսումնասիրությունը, որը հիմնված է Սաղմոս 42․5-6 հատվածի վրա:
«Ինչո՞ւ ես տրտմած, ո՛վ իմ անձ և խռովված ես ինձանում։
Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունն է։ Ո՛վ իմ Աստված, իմ անձը տրտում է ինձանում, դրա համար էլ հիշում եմ Քեզ Հորդանանի երկրից և Հերմոնից և Փոքր սարից» (Սաղմոս 42․5-6):
Քո կյանք այցելած դժվարությունների ժամանակ ինչի՞ կամ ո՞ւմ վրա ես դնում քո հույսը․
Ինքդ քե՞զ վրա։
Քո կողակցի՞ վրա։
Քո բանկային հաշվի՞ վրա։
Քո ղեկավարի՞ վրա։
Ես չգիտեմ քո իրավիճակը, բայց մի բանում վստահ եմ՝ շատ ավելի ապահով է հույսը Աստծո վրա դնելը: Նա գիտի, թե ինչպես վարձահատույց լինել և խրախուսել նրանց, ովքեր ապավինում են Իրեն:
Ահա, թե ինչ է մեզ ասում Աստվածաշունչը․ «Բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ Նա կա և Իրեն փնտրողներին վարձահատույց է լինում» (Եբրայեցիս 11.6):
Նա կարող է հոգալ մեր բոլոր կարիքները: Բացարձակապես բոլորը: Նրա հնարավորություններն ու կարողությունն անսահմանափակ են։ Այսօր դու վստահաբար կարող ես հույսդ դնել Նրա վրա ավելի, քան որևէ այլ բանի կամ որևէ մեկի վրա: Այո՛, ապավինի՛ր Նրան, ում հնարավորություններն անսահամափակ են...
Աստվածաշնչում նաև կարդում ենք հետևյալ տողերը․ «Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան թե իշխաններին ապավինել» (Սաղմոս 118․9)
Մենք վստահաբար կարող ենք Աստծուն հուսալ, քանի որ «Աստված մարդ չէ, որ սուտ խոսի, ոչ էլ մարդու որդի, որ զղջա։ Մի՞թե Նա ասել է, և չի արել։
Կամ խոսել և չի՞ կատարել» (Թվոց 23․19):
Աստված երբե՛ք չի ստում և չի զղջում ո՛չ Իր ասած խոսքերի, ո՛չ էլ քո կյանքի վերաբերյալ Իր տված խոստումների համար: Այն, ինչ Նա ասել է, անպայման իրականանալու է... Դու դրանում կարող ես վստահ լինել:
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, երբե՛ք թույլ չտաս, որ կասկածի մտքերը հաղթեն քեզ։ Փոխարենը՝ ամբողջությամբ նվիրվի՛ր Նրա կամքը ճանաչելու և այդ կամքին հնազանդվելու գործին և ապրի՛ր խաղաղության մեջ լիովին հուսալով և հավատալով Նրան:
Աղոթում եմ, որպեսզի Աստված այսօր առատորեն օրհնի քեզ:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Այս հետաքրքիր վերնագրով ընթերցանության ծրագիրը կարդալով, դուք կհանդիպեք մի շարք շատ կարևոր թեմաների, ինչպիսիք են՝ տրտմածությունը, խռովվածությունը, հույսը, հուսահատությունը․․․։ Եվ կգտնեք այդ խնդիրներից ազատվելու ճանապարհը որը Աստված պատրաստել է ձեզ համար։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/