Իմացե՛ք արդ, որ Ես ԵՍ ԵՄ, Ինձնից բացի է՛լ աստված չկա. Ե՛ս եմ մեռցնում և ե՛ս՝ ապրեցնում, Ե՛ս եմ հարվածում և ե՛ս՝ բժշկում, Եվ իմ ձեռքից ազատող չկա. Որովհետև ձեռքս երկինք եմ բարձրացնում Եվ ասում. "Ես հավիտյան կենդանի եմ". Երբ իմ փայլատակող սուրը սրեմ, Եվ ձեռքս դատաստանը գործադրի, Իմ թշնամիներից ես վրեժ կլուծեմ Եվ ինձ ատողներին կհատուցեմ։ Ես իմ նետերն արյամբ կարբեցնեմ, Իմ սուրը միս կուտի, Սպանվածների ու գերիների արյամբ, Թշնամիների իշխանների գլխից”։ Գովաբանե՛ք, ո՛վ ազգեր, նրա ժողովրդին, Որովհետև իր ծառաների արյան վրեժն է առնում, Իր թշնամիներից վրեժ է առնում Եվ քավություն է անում իր ժողովրդի հողի համար»։ Մովսեսը եկավ և այս երգի բոլոր խոսքերը խոսեց ժողովրդի ականջներին, Նավեի որդի Հեսուն էլ նրա հետ։
Կարդալ Բ ՕՐԵՆՔ 32
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ ՕՐԵՆՔ 32:39-44
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր