Զատկի պատմությունըՕրինակ

The Story of Easter

ՕՐ 7 7-ից

ԿԻՐԱԿԻ

Այս հրաշալի օրը, մենք կխորհենք խաչի, դատարկ գերեզմանի և այն ամենի մասին, որ մեզ տրվեց դրանով։ Բայց նաև եկեք խորհենք այն հանձնարարության մասին, որ տրվեց մեզ. «Գնացեք և աշակերտեք...» Իրական ավետարանը, որ Հիսուսը տվեց Իր աշակերտներին ոչ միայն ստացվող, այլ նաև փոխանցվող օրհնության մասին բարի լուրն էր։ Հիսուսը լքեց Իր աշակերտներին պատրաստ այլ աշակերտներ ստեղծելու՝ պտուղ տալու։ Մենք կարող ենք ասել՝ դա աշխատեց, քանի որ այն մարդիկ, ովքեր դարձան նրանց աշակերտները, ևս աշակերտներ ունեցան։ Եվ այդպես, դա փոխանցվում է երկու հազար տարի։ Բայց հավանաբար, ամեն սերունդում, հատկապես մերում, երբ փոխանցում ենք ավետարանը, այն վերափոխվում է ինչ-որ ավելի թույլ բանի։ Իրապես պտուղ տալու փոխարեն, մենք առանց սերմ խաղող ենք տնկում։ Փառաբանելով Աստծուն և շնորհակալություն հայտնելով այն օրհնությունների համար, որ ստանում ենք, եկեք նաև աղոթենք առավել մեծ մարտահրավեր ստանալու համար, որպեսզի կարողանանք փոխանցել այդ օրհնությունները և ապրել ըստ Իրական Հանձնարարության։
Օր 6

Այս Ծրագրի Մասին

The Story of Easter

Ի՞նչպես կանցկացնեիք Ձեր կյանքի վերջին շաբաթը։ Հիսուսի՝ որպես մարդ երկրի վրա անցկացրած վերջին շաբաթը լի էր հիշարժան պահերով, մարգարեություններով, անհատական աղոթքներով, խորը քննարկումներով, խորհրդանշական գործերով և աշխարհափոխ իրադարձություններով։ Զատկին նախորդող Սուրբ Շաբաթվա յուրաքանչյուր օրն անցկացրեք՝ բացահայտելով այ Սուրբ տոնին առնչվող Աստվածաշնչյան պատմություններով։

More

Մենք շնորհակալություն ենք հայտնում Կյանքի Եկեղեցուն այս նախագծի կազմման համար։ Եթե ցանկանում եք ավելի մոտիկից ծանոթանալ Կյանքի Եկեղեցուն, ապա կարող եք այցելել www.Life.Church կայքը։