Զատկի պատմությունըՕրինակ

The Story of Easter

ՕՐ 6 7-ից

ՇԱԲԱԹ

Մի կին ջարդեց իր պնակը և թափեց օծանելիքն ամբողջությամբ։ Նա շռայլորեն բաշխեց այն ամենը, ինչ արժեք ուներ իր համար։ Պնակը ջարդելը ոչ մի հնարավորություն չթողեց անձամբ իր համար որևէ բան պահել, այդ պահին կամ հետո։ Նա տվեց ամբողջը ինչ ուներ՝ անցյալը, ներկան և ապագան Նրան։ Հիսուսն ասաց, որ մարդիկ կհիշեն նրա անկրկնելի սերը հավիտյան։ Այնուհետև, վերջին ընթրիքքին, այդ նույն խոսքերը կրկին հայտնվեցին։ Նա կոտրեց Իր մարմինը և թափեց Իր արյունը մեր համար։ Այս անգամ, երբ կկարդաս Հիսուսի այս խոսքերը. «Արեք այս իմ հիշատակի համար», ուղղակի հաց և խաղողի հեղուկ մի պատկերացրեք։ Հաղորդությունը տեսեք այնպիսին, ինչպիսին այն պետք է տեսնենք։ Նա մեզ պատվիրեց անել այն, ինչ Ինքն արեց՝ կոտրվել և թափվել։ Ամբողջությամբ մտնել խաղի մեջ։ Ոչինչ մի պահեստային բան չպահել։ Ամբողջությամբ հրաժարվել ղեկավարումից։ Ահա թե ինչը իրոք կոգեկոչի Հիսուսի արածը։ Ոչ թե ավանդույթ իրականացնելը, այլ պահել հիշողությունը։ Ի՞նչը ձեր կյանքում պետք է «կետրվի և տարածվի»։
Օր 5Օր 7

Այս Ծրագրի Մասին

The Story of Easter

Ի՞նչպես կանցկացնեիք Ձեր կյանքի վերջին շաբաթը։ Հիսուսի՝ որպես մարդ երկրի վրա անցկացրած վերջին շաբաթը լի էր հիշարժան պահերով, մարգարեություններով, անհատական աղոթքներով, խորը քննարկումներով, խորհրդանշական գործերով և աշխարհափոխ իրադարձություններով։ Զատկին նախորդող Սուրբ Շաբաթվա յուրաքանչյուր օրն անցկացրեք՝ բացահայտելով այ Սուրբ տոնին առնչվող Աստվածաշնչյան պատմություններով։

More

Մենք շնորհակալություն ենք հայտնում Կյանքի Եկեղեցուն այս նախագծի կազմման համար։ Եթե ցանկանում եք ավելի մոտիկից ծանոթանալ Կյանքի Եկեղեցուն, ապա կարող եք այցելել www.Life.Church կայքը։