Օգտագործելով Ձեր ժամանակը Աստծո համարՕրինակ
Սահմանեք Ձեր ժամանակացույցը
Անցացրեք Ձեր հանգստի ժամանակն այնսպիսի զբաղմունքերի շուրջ, որոնք կհարստացնեն Ձեր կյանքը։ Ընթերցանությունը ժամանակի արժեքավոր ծախս է։ Օգյուստինը մեկ անգամ խորհուրդ տվեց հավատացյալներին սովորել հնարավորինս շատ բաներ, քանի որ ամբողջ ճշմարտությունն Աստծո ճշմարտությունն է։ Այլ զբաղմունքները, որոնք հարստացնում են, արվեստի բնագավառից են։ Ես նաև հաճույք եմ ստանում խաչբառ գլուխկոտրուկներից, որոնց շնորհիվ աշխուժացնում եմ փոքրի մոխրագույն բջիջներս և ընդլայնում եմ խոսակցական արտահայտությունների հորիզոնը։
Գտեք «ավազե մարդուն» խաբելու ուղիներ: Ես սովորություն ունեի ննջելու երեկոյան ժամը 8-ից 9-ի միջակայքում, երբ հնարավոր է և արթնանալ առավոտյան ժամը 4-ին։ Սա հրաշալի կերխով հեղափոխեց իմ ժամանակացույցը։ Օրվա վաղ ժամերն առանց ընդհատումների և շեղումների էին, դա հրաշալի ժամանակ էր սովորելու, գրելու և աղոթքի համար։
Օգտագործեք մեքենա վարելու ժամանակը կրթվելու համար։ Մեքենա վարելը դա մեխանիկական գործողություն է, որը հնարավորություն է տալիս ուղեղին զգոն լինեն ավել բաների, քան կատարվում են ճանապարհին։ Ձայնագրությունները կարող են մեծ առավելություն ունենալ այս ընթացքում։
Վերջապես, մեծամասամբ, ժամանակացույցն ավելի ազատող է քան սահմանափակող։ Ժամանակացացույցով աշխատելն աննկարագրելիորեն օգնում է կարգավորել մեր ժամանակի ծախսը։ Ժամանակացույցը պետք է ընկեր լինի, ոչ թե թշնամի։ Այն օգնում է գտնել Աստծուն փառաբանող՝ պրոդուկտիվ կյանքի ռիթմը։
Coram Deo՝ Աստծո առաջ
Եթե ժամանակացույց չունես, ստեղծիր այն և օգտագործի մինչև շաբաթվա վերջ, այնուհետև գնահատիր՝ ինչպե՞ս այն օգնեց քեզ ժամանակ խնայելու համար։ Եթե արդեն ունես ժամանակացույց, որոշ ժամանակ հատկացրա այն ուսումնասիրելու համար և աղոթիր քո առաձնահերթությունների համար
Հեղինակային Իրավունք © Ligonier Ministries։ Ձեռք բերեք գիրքն անվճար R.C. Sproul-ից Ligonier.org/freeresource կայքից։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Քառօրյա փառաբանություն R.C. Sproul-ից Աստծո հետ ձեր ժամանակն անցկացնելու վերաբերյալ։ Յուրաքանչյուր բառաբանություն կոչ է անում Ձեզ ապրել Աստծո ներկայության մեջ, Աստծո տնօրինության տակ, Աստծո փառքի համար։
More