Օգտագործելով Ձեր ժամանակը Աստծո համարՕրինակ

Using Your Time for God

ՕՐ 3 4-ից

Ժամացույցին հաղթելով

Ես մի քանի տարբերակ եմ սովորել, որոնք ինձ օգնում են հաղթել ժամացույցին։ Դրանք կարող ենք Ձեր համար էլ օգտակար լինել։

Ես գիտակցեցի, որ իմ ամբողջ ժամանակը դա Աստծո ժամանակն է և իմ անցկացրած ժամանակը Նրա հետ։ Աստված տիրապետում է ինձ և իմ ժամանակը։ Այնուամենայնիվ, Նա ինձ ժամանակ է տվել, որի ընթացքում ես եմ տնօրինողը։ Ես կարող եմ այդ ժամանակը նվիրել այլ մարդկանց համար աշխատելուն, այլ մարդկանց այցելելուն և այլն, բայց դա այն ժամանակն է, որի համար ես պետք է հաշիվ տամ:

Ժամանակը հնարավոր է խնայել կենտրոնանալու միջոցով։ Ժամանակի ամենամեծ վատնումը տեղի է ունենում մարդու ուղեղում։ Մեր ձեռքերը կարող են զբաղված լինել, բայց միտքը՝ ոչ։ Ճշմարիտ է նաև հակառակը։ Ցրվածությունը, երազկոտությունը, ինչպես նաև անլուրջ երազանքները, ուղիներ են, որոնցով մտքերը կարող են վատնվել իրական ժամանակում։ Մեր միտքը կենտրոնացնելով առաջադրված խնդրի վրա՝ ճշգրիտ ուշադրությամբ բերում է ժամանակի արդյունավետ ծախսի։

Ուղեղը կարող է խնայել արժեքավոր ժամանակը, որը ծախսվում է պարզ կամ մեխանիկական գործողությունների վրա։ Օրինակ, լոգանք ընդունելու մեխանիկան բաևդ բան չէ։ Այս իրավիճակում, ուղեղն ազատ է խնդիրների լուծման, ստեղծարար մտածողության կամ տաբեր թեմաների համադրության համար։ Իմ դասախոսություններից և նամակներից շատերը սկիզբ են առել լոգանքի ժամանակ։ Առաջ, երբ ես շատ էր գոլֆ խաղում, ես հասկացա, որ այն ժամանակը, որն ունեմ հարվածների միջակայքում, հիանալի հնարավորություն է մտքիս մեջ նամակների ստեղծման համար։

Coram Deo՝ Աստծո առաջ

Գիտակից եղեք, թե ինչի վրա եք կենտրոնացնում ձեր միտքն այսօր։լ Փորձեք խնայել արժեքավոր ժամանակը, որը ծախսվում է պարզ կամ մեխանիկական գործողությունների վրա՝ մտածելով հավերժական արժեք ունեցող բաների մասին։

Հեղինակային Իրավունք © Ligonier Ministries։ Ձեռք բերեք գիրքն անվճար R.C. Sproul-ից Ligonier.org/freeresource կայքից։

Օր 2Օր 4

Այս Ծրագրի Մասին

Using Your Time for God

Քառօրյա փառաբանություն R.C. Sproul-ից Աստծո հետ ձեր ժամանակն անցկացնելու վերաբերյալ։ Յուրաքանչյուր բառաբանություն կոչ է անում Ձեզ ապրել Աստծո ներկայության մեջ, Աստծո տնօրինության տակ, Աստծո փառքի համար։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ligonier Ծառայություններին այս ծրագրի տրամադրման համար։ Ավել տեղեկատվության համար այցելեք՝ Ligonier.org/youversion