ԵՐԳ ԵՐԳՈՑ 4

4
1Ահա գեղեցիկ ես դու, ո՛վ իմ սիրուհի, ահա գեղեցի՜կ ես. քո քողի ետևում աչքերդ աղավնիներ են, մազերդ Գաղաադի սարից իջնող այծերի հոտի են նման։
2Ատամներդ լվացվելուց դուրս եկող խուզվող հոտի նման են. նրանք բոլորն էլ երկվորյակ են ծնում, և ամուլ չկա նրանց մեջ։
3Կարմիր թելի նման են քո շրթունքները, և բերանդ՝ գեղեցիկ. այտերդ քո քողի տակ կիսած նռան նման են։
4Պարանոցդ Դավթի աշտարակի նման՝ շինված զինարանի համար, ուր հազար ասպար կա կախված, բոլորն էլ զորավորների վահաններ։
5Երկու ստինքներդ նման են երկու ուլերի, այծյամի երկվորյակների, որ արածում են շուշանների մեջ։
6Մինչև օրը զովանա, և ստվերները փախչեն, զմուռսի լեռն ու կնդրուկի բլուրը կգնամ։
7Ամբողջովին գեղեցիկ ես, ի՛մ սիրուհի, և քեզ վրա արատ չկա։
8Ինձ հետ Լիբանանից, ո՛վ հարս, ինձ հետ Լիբանանից կգաս. նայի՛ր Ամանայի գագաթից, Սանիրի և Հերմոնի գագաթից, առյուծների որջերից, ինձերի սարերից։
9Սիրտս գրավել ես, ո՛վ իմ քույր հարս, սիրտս գրավել ես քո մի նայվածքով#4.9 Բռց. աչքով։, պարանոցիդ մի մանյակով։
10Ի՜նչ գեղեցիկ է քո սերը, ո՛վ իմ քույր հարս, քո սերը գինուց որքա՜ն լավ է, և քո յուղերի բուրմունքը՝ ամեն համեմունքից։
11Մեղր է կաթում քո շրթունքներից, ո՛վ հարս, մեղր ու կաթ կա լեզվիդ տակ, և հանդերձներիդ անուշահոտությունը Լիբանանի հոտի նման է։
12Փակված այգի է իմ քույրը, հարսը, փակված ակն է, կնքված աղբյուր է։
13Քո ոստերը նռնենիների մրգաստան են՝ ընտիր պտուղներով. հինաներով ու նարդոսներով,
14Նարդոս և քրքում, եղեգ և կինամոն, ամեն խնկաբեր ծառով, զմուռսով և հալվեով, բոլոր գլխավոր համեմունքներով։
15Պարտեզների աղբյուր, կենդանի ջրհոր և Լիբանանից հոսող վտակներ։
16Զարթնի՛ր, ո՛վ հյուսիսային քամի, և ե՛կ, ո՛վ հարավային քամի, փչի՛ր իմ պարտեզին, թող նրա բույրերը տարածվեն#4.16 Բռց. համեմունքները հոսեն։։ Թող իմ սիրեկանն իր պարտեզը գա և ուտի նրա ընտիր պտուղները։

Արդեն Ընտրված.

ԵՐԳ ԵՐԳՈՑ 4: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք