ՂԵՎՏԱԿԱՆ 21

21
Քահանայության սրբությունը
1Տերն ասաց Մովսեսին. «Խոսի՛ր Ահարոնի որդիների՝ քահանաների հետ և ասա՛ նրանց. “Ոչ մեկն իրեն չպղծի իր մեռած արյունակցի համար, 2բացի միայն իր մոտ արյունակցի համար, այսինքն՝ իր մոր, իր հոր, իր որդու, իր աղջկա և իր եղբոր համար, 3նաև իր մոտ եղող և դեռ չամուսնացած իր կույս քրոջ համար։ Սրանց համար թող անմաքուր լինի։ 4Նա, իր ժողովրդի մեջ գլխավոր լինելով, անմաքուր չպիտի դառնա իրեն պղծելով։ 5Իրենց գլուխների վրա ճաղատ մաս չանեն, իրենց մորուքի ծայրերը չկտրեն և իրենց մարմնի վրա դաջվածքներ չանեն։ 6Սուրբ պիտի լինեն իրենց Աստծուն և չպիտի պղծեն իրենց Աստծու անունը, որովհետև Տիրոջը մատուցում են զոհաբերություն՝ իրենց Աստծու հացը։ Ուստի սուրբ պետք է լինեն։ 7Պոռնիկ կամ պղծված կին չպետք է առնեն, ոչ էլ իր ամուսնուց արձակված կին, որովհետև քահանան սուրբ է իր Աստծուն։ 8Դու պիտի սրբացնես նրան, որովհետև նա քո Աստծու հացն է մատուցում։ Նա սուրբ պիտի լինի քեզ համար, որովհետև ես՝ Տերը, որ սրբագործում եմ ձեզ, սուրբ եմ։ 9Եթե մի քահանայի աղջիկը պոռնկություն անելով պղծվի, նա պղծում է իր հորը. նա պետք է այրվի կրակով։
10Իր եղբայրներից մեծ եղող քահանան, որի գլխին օծության յուղն է թափվել, և նվիրագործվել է սուրբ զգեստներ հագնելու, իր գլուխը չպիտի բանա և իր զգեստները չպատառոտի։ 11Եվ ոչ մի մեռած մարդու մոտ չգնա և ո՛չ էլ իր հոր կամ իր մոր համար անմաքուր լինի։ 12Եվ սրբարանից դուրս չգա և իր Աստծու սրբարանը չպղծի, որովհետև նա իր վրա է կրում իր Աստծու օծության յուղի պսակը. ես եմ Տերը։ 13Նա իրեն կին պիտի առնի մի կույս աղջիկ։ 14Որբևայրի, արձակված, պղծված կամ բոզացած կին չպիտի առնի, այլ իր ժողովրդի միջից մի կույս պիտի առնի որպես կին, 15որպեսզի իր սերունդը չպղծի իր ժողովրդի մեջ, որովհետև ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրան”»։
16Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 17«Խոսի՛ր Ահարոնի հետ և ասա՛. “Քո սերնդից և իրենց ազգերի մեջ ով որ իր վրա արատ ունենա, թող չմոտենա իր Աստծու հացը մատուցելու։ 18Որովհետև արատ ունեցող ոչ մի մարդ չպիտի մոտենա՝ կույրը, կաղը, դեմքի թերություն ունեցողը ականջատը#21.18 Այսինքն՝ քիթը ջարդված կամ տափակ, կզակը կարճ, ականջը կտրած։, 19ոտքը կոտրած կամ ձեռքը կոտրած մարդը, 20կամ կուզ ու գաճաճ, աչքը հատ ընկած, քոսոտ, մաշկային հիվանդություն ունեցող կամ ամորձիները ջարդված մարդը։ 21Ահարոն քահանայի սերնդից արատ ունեցող որևէ մարդ չպիտի մոտենա Տիրոջը զոհեր մատուցելու. նա արատավոր է. չմոտենա իր Աստծու հացը մատուցելու։ 22Նա կարող է ուտել իր Աստծու հացը, ամենասուրբ բաներ և սուրբ բաներ։ 23Միայն վարագույրի մոտ չմտնի և զոհասեղանին չմոտենա, որովհետև արատ ունի, և իմ սրբությունները չպետք է պղծի, քանզի ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրանց”»։ 24Այս բաներն ասաց Մովսեսը Ահարոնին, նրա որդիներին և Իսրայելի ամբողջ ժողովրդին։

Արդեն Ընտրված.

ՂԵՎՏԱԿԱՆ 21: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք