ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 5
5
Գթության խնդրանք
1Հիշի՛ր, Տե՛ր, թե մեզ ինչ եղավ. նայի՛ր և տե՛ս մեր անարգանքը։
2Մեր ժառանգությունն օտարներին անցավ, մեր տները՝ օտարականներին։
3Անհայր որբեր եղանք, մեր մայրերը՝ այրիների նման։
4Մեր ջուրը փողով խմեցինք, մեր փայտը դրամով է գնվում։
5 Լուծը մեր վզին՝ հալածվում ենք, հոգնելու ենք ու հանգստություն չունենք։
6Եգիպտոսին ձեռք մեկնեցինք, Ասորեստանին ևս՝ հացով կշտանալու համար։
7Մեր հայրերը մեղանչեցին և չկան, իսկ մենք նրանց անօրենություններն ենք կրում։
8Ստրուկները տիրեցին մեզ, նրանց ձեռքից մեզ ազատող չկա։
9Անապատում եղող սրի պատճառով մեր կյանքը վտանգելով ենք տիրանում մեր հացին։
10Մեր մաշկը փռի պես տաք է սովի այրող տաքության պատճառով։
11Սիոնում կանանց լլկեցին, կույսերին՝ Հուդայի քաղաքներում։
12Իշխաններն իրենց ձեռքով կախվեցին, երեցները չհարգվեցին։
13Երիտասարդները երկնաքարեր կրեցին, և տղաները փայտի բեռի տակ կքեցին։
14Ծերերը դադարեցին դարպասի մոտ նստելուց, երիտասարդները՝ իրենց երգելուց։
15Դադարեց մեր սրտի ուրախությունը, մեր պարը սգի փոխվեց։
16Վայր ընկավ մեր գլխի թագը. վա՜յ մեզ, որովհետև մեղանչել ենք։
17Այս պատճառով մեր սիրտը նվաղել է, այս բաների պատճառով խավարեցին մեր աչքերը։
18Սիոն լեռան պատճառով, որն ամայացել է. աղվեսներ են թափառում նրա վրա։
19Դո՛ւ, ո՛վ Տեր, հավիտյան կմնաս, քո գահը՝ սերնդեսերունդ։
20Ինչո՞ւ ես մեզ ընդմիշտ մոռանում, մեզ լքում ես երկար ժամանակով։
21Մեզ քե՛զ վերադարձրու, ո՛վ Տեր, և մենք կվերադառնանք. մեր օրերը նորոգի՛ր նախկինի պես։
22Սակայն դու մեզ բոլորովին մերժեցիր, մեզ վրա անչափ բարկացար։
Արդեն Ընտրված.
ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 5: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018