ԵԶԵԿԻԵԼ 2

2
Աստված Եզեկիելին կանչում է մարգարեանալու
1Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, կանգնի՛ր ոտքերիդ վրա, և ես կխոսեմ քեզ հետ»։ 2Եվ հոգի մտավ մեջս, հենց որ նա խոսեց ինձ հետ, ու ինձ ոտքերիս վրա կանգնեցրեց, և ես լսեցի նրան, որ խոսում էր ինձ հետ։ 3Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, ես քեզ ուղարկում եմ Իսրայելի որդիների մոտ, ըմբոստ ազգերի մոտ, որոնք ըմբոստացան իմ դեմ. նրանք և նրանց հայրերը հանցանք գործեցին իմ դեմ մինչև այս իսկ օրը։ 4Եվ որդիները պնդերես ու խստասիրտ են. ես քեզ նրանց մոտ եմ ուղակում, և նրանց կասես. “Այսպես է ասում Տեր Աստված”։ 5Եվ նրանք լսեն, թե զանց առնեն, որովհետև ապստամբների տուն են, կիմանան, որ մարգարե է եղել իրենց մեջ։
6Իսկ դու, մարդո՛ւ որդի, նրանցից մի՛ վախեցիր, ո՛չ էլ վախեցիր նրանց խոսքերից, թեկուզ մոտդ տատասկներ ու փշեր էլ լինեն, և դու կարիճների վրա նստես. նրանց խոսքերից մի՛ զարհուրիր, ոչ էլ նրանց դեմքերից, թեև նրանք ապստամբների տուն են։ 7Իմ խոսքերն ասա՛ նրանց, լսեն, թե զանց առնեն, որովհետև նրանք ապստամբներ են։
8Իսկ դու, մարդո՛ւ որդի, լսի՛ր, թե ես ի՛նչ եմ ասում քեզ. այդ ապստամբների տան պես ապստամբ մի՛ եղիր. բա՛ց բերանդ և կե՛ր, ինչ որ ես տալիս եմ քեզ»։ 9Ես նայեցի, և ահա մի ձեռք կար դեպի ինձ մեկնված, և նրա մեջ՝ ահա գրված մի մագաղաթ։
10Եվ նա այն բացեց իմ առաջ. նրա առաջն ու հետևում և նրա վրա գրված էին ողբեր, հառաչանք ու վայնասուն։

Արդեն Ընտրված.

ԵԶԵԿԻԵԼ 2: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք