Ա Թեսաղոնիկեցիներին 1

1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը, Սիղվանոսն ու Տիմոթեոսը՝ թեսաղոնիկեցիների եկեղեցուն՝ Հայր Աստծով և Տեր Հիսուս Քրիստոսով. շնորհ ձեզ և խաղաղություն։
Թեսաղոնիկեցիների կյանքը և հավատը
2Ամեն ժամ ձեզ բոլորիդ համար գոհություն ենք հայտնում Աստծուն՝ ձեզ հիշելով մեր աղոթքներում, 3և անդադար հիշում ենք ձեր գործնական հավատը, վաստակաշատ սերը ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հաստատուն հույսը Աստծու և մեր Հոր առաջ՝ 4իմանալով, Աստծուց սիրվա՛ծ եղբայրներ, ձեր ընտրված լինելու մասին, 5որովհետև մեր Ավետարանը ձեր մեջ միայն խոսքով չտարածվեց, այլև զորությամբ, Սուրբ Հոգով ու կատարյալ վստահությամբ, ինչպես նաև գիտեք, թե ձեր մեջ ինչպես եղանք ձեզ համար։ 6Դուք էլ, մեզ և Տիրոջը նմանվելով, մեծ նեղության մեջ խոսքը Սուրբ Հոգու ուրախությամբ ընդունեցիք, 7որովհետև դուք Մակեդոնիայում և Աքայիայում բոլոր հավատացյալներին օրինակ եղաք։ 8Քանզի Տիրոջ խոսքը ձեր կողմից հռչակվեց ոչ միայն Մակեդոնիայում և Աքայիայում, այլև ամենուրեք սփռվեց ձեր հավատն առ Աստված, այնպես որ այդ մասին ասելը հարկ չենք համարում։ 9Որովհետև հենց մարդիկ իրենք են մեր մասին պատմում, թե ձեզ մոտ ինչպիսի՛ մուտք ունեցանք, և դուք ինչպե՛ս կուռքերից դեպի Աստված դարձաք՝ ծառայելու կենդանի ու ճշմարիտ Աստծուն 10և երկնքից սպասելու նրա Որդուն, որին մեռելներից հարություն տվեց, Հիսուսին, որ փրկում է մեզ գալիք բարկությունից։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում