Կողոսացիներին 4

4
1Տերե՛ր, հավասարությամբ և արդարությա՛մբ վարվեք ծառաների հետ՝ գիտենալով, որ դուք էլ Տեր ունեք երկնքում։
Հորդոր աղոթքի և խոհեմության
2Մշտապես աղոթե՛ք ու գոհունակությամբ արթո՛ւն կացեք նրա մեջ։ 3Մեզ համա՛ր էլ աղոթք արեք, որպեսզի Աստված բացի մեզ խոսքի դուռը՝ Քրիստոսի խորհուրդը հայտնելու, որի համար էլ կապված եմ, 4որպեսզի հայտնեմ այն՝ խոսելով, ինչպես արժան է։ 5Ոչ քրիստոնյաների հետ իմաստությա՛մբ վարվեք՝ առիթն օգտագործելով։ 6Ձեր խոսքը միշտ թող շնորհով՝ ինչպես աղով համեմված լինի, որպեսզի գիտենաք, թե ինչպե՛ս է արժան ձեզնից յուրաքանչյուրին պատասխանել։
7Իմ մասին ձեզ ամեն ինչ կտեղեկացնի Տյուքիկոսը՝ սիրելի եղբայրը, հավատարիմ սպասավորը և ծառայակիցը Տիրոջով։ 8Նրան հենց դրա համար ձեզ մոտ ուղարկեցի, որ մեր մասին իմանաք, ու նա ձեր սրտերը մխիթարի։ 9Նա Օնեսիմոս հավատարիմ ու սիրելի եղբոր հետ է, որ ձեր համաքաղաքացին է։ Նրանք ամեն բանի մասին, ինչ որ այստեղ լինում է, ձեզ կտեղեկացնեն։
Վերջին ողջույններ
10Ձեզ ողջունում են Արիստարքոսը՝ իմ բանտակիցը, և Բառնաբասի եղբորորդի Մարկոսը, որի համար պատվեր ստացաք, որ եթե ձեզ մոտ գա, նրան ընդունեք, 11և Հիսուսը, որ Հուստոս է կոչվում, որոնք թլփատվածներից են։ Միայն նրանք են իմ գործակիցներն Աստծու արքայության մեջ, որով ինձ համար էլ մխիթարություն եղան։ 12Ձեզ ողջունում է Եպափրասը՝ Քրիստոսի ծառան, որ ձեր համաքաղաքացին է. նա ամեն ժամ ձեզ համար տքնում է աղոթքներով, որ մնաք կատարյալ և լցված լինեք Աստծու ամբողջ կամքով։ 13Վկայում եմ նրա համար, որ խիստ նախանձախնդիր է ձեր և նրանց նկատմամբ, ովքեր Լաոդիկիայում և Հերապոլիսում են։ 14Ողջունում են ձեզ Ղուկասը՝ սիրելի բժիշկը, և Դեմասը։ 15Ողջունե՛ք Լաոդիկիայում եղող եղբայրներին, Նիմֆային ու նրա տանը հավաքվող եկեղեցուն։ 16Երբ այս նամակը ձեզ մոտ կարդացվի, լաոդիկեցիների եկեղեցում էլ կարդալ տվեք, իսկ Լաոդիկիայից եկած նամակն էլ դո՛ւք կարդացեք։ 17Արքիպպոսին ասե՛ք. «Զգո՛ւյշ եղիր այն սպասավորության մեջ, որ Տիրոջով ստացար, որպեսզի այն կատարես»։
18Այս ողջույնն իմ՝ Պողոսիս ձեռքով է գրվում։ Հիշե՛ք կապանքներս։ Շնորհըձեզ հետ լինի։ Ամեն։

Արդեն Ընտրված.

Կողոսացիներին 4: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում