1
ՂՈՒԿԱՍ 17:19
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
Եվ ասաց նրան. «Վե՛ր կաց գնա, որովհետև քո հավատը քեզ փրկեց»։
Համեմատել
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 17:19
2
ՂՈՒԿԱՍ 17:4
Եվ եթե յոթ անգամ մեղանչի քո դեմ և յոթ անգամ դառնա քեզ և ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան»։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 17:4
3
ՂՈՒԿԱՍ 17:15-16
Նրանցից մեկը, երբ տեսավ, որ բժշկվեց, վերադարձավ և բարձր ձայնով փառավորում էր Աստծուն. երեսի վրա ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և շնորհակալություն էր հայտնում նրան, և ինքը սամարացի էր։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 17:15-16
4
ՂՈՒԿԱՍ 17:3
Զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար»։ «Եթե քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. և եթե զղջա, ների՛ր նրան։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 17:3
5
ՂՈՒԿԱՍ 17:17
Հիսուսը պատասխանեց և ասաց. «Սրանք տասն էլ չմաքրվեցի՞ն. իսկ արդ, մնացած ինը ո՞ւր են
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 17:17
6
ՂՈՒԿԱՍ 17:6
Եվ Տերն ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս թթենուն ասե՛ք՝ “Արմատախի՛լ եղիր և տնկվի՛ր ծովի մեջ”, նա կհնազանդվի ձեզ»։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 17:6
7
ՂՈՒԿԱՍ 17:33
Ով ուզի իր կյանքը փրկել, կկորցնի այն, իսկ ով կորցնի իր կյանքը, կփրկի այն։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 17:33
8
ՂՈՒԿԱՍ 17:1-2
Հիսուսն ասաց նաև իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վա՜յ նրան, ում ձեռքով կգա։ Նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկանաքար կախվեր, և ծովը գցվեր, քան թե այս փոքրիկներից մեկին գայթակղեցներ։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 17:1-2
9
ՂՈՒԿԱՍ 17:26-27
Եվ ինչպես եղավ Նոյի օրերին, այնպես կլինի և Մարդու Որդու օրը։ Ուտում էին, խմում, կին էին առնում և մարդու էին գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ, և ջրհեղեղը եկավ ու բոլորին կորստյան մատնեց։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 17:26-27
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր