1
ՂՈՒԿԱՍ 18:1
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե ինչպես ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան աղոթքից.
Համեմատել
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 18:1
2
ՂՈՒԿԱՍ 18:7-8
Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են, և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի։ Այո՛, ասում եմ ձեզ, նրանց հանդեպ իսկույն արդարություն կանի. իսկ երբ Մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 18:7-8
3
ՂՈՒԿԱՍ 18:27
Նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է»։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 18:27
4
ՂՈՒԿԱՍ 18:4-5
Եվ դատավորը երկար ժամանակ անտեսում էր։ Բայց դրանից հետո իր մտքում ասաց. “Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինն ինձ հոգնեցնում է, նրա դատն անեմ, որ անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի”»։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 18:4-5
5
ՂՈՒԿԱՍ 18:17
Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծու արքայությունը չընդունի ինչպես մի մանուկ, այնտեղ չի մտնի»։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 18:17
6
ՂՈՒԿԱՍ 18:16
Իսկ Հիսուսը, մանուկներին իր մոտ կանչելով, ասաց. «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին ինձ մոտ գալու, և մի՛ արգելեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծու արքայությունը։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 18:16
7
ՂՈՒԿԱՍ 18:42
Հիսուսը նրան ասաց. «Տե՛ս. քո հավատը քեզ փրկեց»։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 18:42
8
ՂՈՒԿԱՍ 18:19
Հիսուսը նրան ասաց. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստված։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 18:19
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր