ԵՍԱՅԻ 20
20
Մերկ մարգարեի նշանը
1Այն տարին, երբ Տարաթանը#20.1 Ասորեստանյան տիտղոս՝ հրամանատար։, Ասորեստանի Սարգոն թագավորի կողմից ուղարկվելով, եկավ Ազոտոս և Ազոտոսի դեմ պատերազմեց ու գրավեց այն, 2ահա այդ ժամանակ Տերը խոսեց Ամոզի որդի Եսայու միջոցով և ասաց. «Գնա հանի՛ր քուրձը քո մեջքից և կոշիկներդ հանի՛ր քո ոտքերից»։ Եվ նա այդպես էլ արեց. նա շրջում էր մերկ ու բոկոտն։ 3Եվ Տերն ասաց. «Ինչպես որ իմ ծառա Եսային երեք տարի մերկ ու բոկոտն շրջեց՝ որպես նշանակ և ցույց Եգիպտոսի և Եթովպիայի համար, 4այդպես էլ Ասորեստանի թագավորը գերի է տանելու եգիպտացիներին և տարագրելու է եթովպացիներին՝ երիտասարդներին ու ծերերին՝ մերկ ու բոկոտն և հետույքը բաց՝ ի նախատինք Եգիպտոսի։ 5Եվ պիտի զարհուրեն ու ամաչեն Եթովպիայից՝ իրենց հույսից, և Եգիպտոսից՝ իրենց պարծանքից»։ 6Այն օրն այս ծովեզրի երկրի բնակիչները պիտի ասեն. «Ահա այսպես եղավ նրանց, ում ապավինեցինք, նրանց, ում օգնությանը դիմեցինք՝ ազատվելու համար Ասորեստանի թագավորից. ուրեմն ինչպե՞ս ենք փախչելու»։
Currently Selected:
ԵՍԱՅԻ 20: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018