1
Ղուկաս 21:36
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Ուրեմն արթո՛ւն կացեք ու ամեն ժամ աղոթե՛ք, որ արժանի լինեք փրկվելու այն ամենից, որ տեղի է ունենալու, և կանգնելու Մարդու Որդու առաջ»։
Ṣe Àfiwé
Ṣàwárí Ղուկաս 21:36
2
Ղուկաս 21:34
Զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ, հարբեցողությամբ և այս կյանքի հոգսերով, ու այդ օրը հանկարծակի ձեզ վրա հասնի։
Ṣàwárí Ղուկաս 21:34
3
Ղուկաս 21:19
Եվ ձեր համբերությամբ ձեր հոգիները կփրկեք։
Ṣàwárí Ղուկաս 21:19
4
Ղուկաս 21:15
որովհետև ես խոսք ու իմաստություն կտամ ձեզ, որոնց ձեր բոլոր հակառակորդները չեն կարողանա հակաճառել, ոչ էլ ընդդիմանալ։
Ṣàwárí Ղուկաս 21:15
5
Ղուկաս 21:33
Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։
Ṣàwárí Ղուկաս 21:33
6
Ղուկաս 21:25-27
Արեգակի, լուսնի ու աստղերի վրա նշաններ կլինեն. երկրի վրա ազգերը կխռովվեն և կտագնապեն ծովի ալեկոծումից և շառաչյունից։ Մարդկանց սրտերը կնվաղեն վախից ու տագնապից, որ ամբողջ աշխարհի վրա գալու են. քանի որ երկնքի զորությունները պիտի շարժվեն։ Եվ այն ժամանակ Մարդու Որդուն ամպերի վրա զորությամբ ու մեծ փառքով գալիս կտեսնեն։
Ṣàwárí Ղուկաս 21:25-27
7
Ղուկաս 21:17
Իմ անվան պատճառով բոլորը ձեզ կատեն։
Ṣàwárí Ղուկաս 21:17
8
Ղուկաս 21:11
Մեծ երկրաշարժեր և տարբեր տեղերում սով ու ժանտախտ կլինեն, երկնքից արհավիրքներ ու մեծամեծ նշաններ կլինեն։
Ṣàwárí Ղուկաս 21:11
9
Ղուկաս 21:9-10
Իսկ երբ պատերազմների ու խռովությունների մասին լսեք, մի՛ զարհուրեք, որովհետև պետք է նախ դրանք լինեն։ Բայց վերջը շուտ չի գալու»։ Այն ժամանակ նրանց ասաց. «Ազգը ազգի դեմ կելնի, թագավորությունը՝ թագավորության դեմ։
Ṣàwárí Ղուկաս 21:9-10
10
Ղուկաս 21:25-26
Արեգակի, լուսնի ու աստղերի վրա նշաններ կլինեն. երկրի վրա ազգերը կխռովվեն և կտագնապեն ծովի ալեկոծումից և շառաչյունից։ Մարդկանց սրտերը կնվաղեն վախից ու տագնապից, որ ամբողջ աշխարհի վրա գալու են. քանի որ երկնքի զորությունները պիտի շարժվեն։
Ṣàwárí Ղուկաս 21:25-26
11
Ղուկաս 21:10
Այն ժամանակ նրանց ասաց. «Ազգը ազգի դեմ կելնի, թագավորությունը՝ թագավորության դեմ։
Ṣàwárí Ղուկաս 21:10
12
Ղուկաս 21:8
Նա ասաց. «Զգո՛ւյշ եղեք, չխաբվեք, որովհետև իմ անունով շատերը կգան ու կասեն, թե՝ "Ես եմ" և՝ "Ժամանակը մոտեցել է"։ Նրանց հետևից մի՛ գնացեք։
Ṣàwárí Ղուկաս 21:8
Ilé
Bíbélì
Àwon ètò
Àwon Fídíò