ԾՆՈՒՆԴ 5
5
Նախահայրերը
(Ա Մն. 1.1-4)
1ԱՅՍ Է ՄԱՐԴԿԱՆՑ [𝕸 Ադամի] ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՐՔԸ։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց Ադամին [𝕸 մարդուն], ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան, 2արու և էգ ստեղծեց նրանց, օրհնեց նրանց և նրանց Ադամ [𝕸 մարդ] անվանեց այն օրը, երբ ստեղծեց նրանց։
3Ադամը 230 [𝕸 130]#Թվականների նման տարբերություններ շատ կան Սուրբ Գրքում։ Մշտապես հետևելու ենք գրաբարին, եթե այն բացահայտ սխալ չէ։ տարի ապրելուց հետո որդի ծնեց ըստ իր կերպարանքի ու ըստ իր պատկերի և նրան անվանեց Սեթ։ 4Սեթին ծնելուց հետո Ադամն ապրեց ևս 700 [𝕸 800] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 5Ադամի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 930 տարի, և մեռավ։
6Սեթը 205 [𝕸 105] տարի ապրելուց հետո ծնեց Ենովսին։ 7Ենովսին ծնելուց հետո Սեթն ապրեց ևս 707 [𝕸 807] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 8Սեթի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 912 տարի, և մեռավ։
9Ենովսը 190 [𝕸 90] տարի ապրելուց հետո ծնեց Կայնանին։ 10Կայնանին ծնելուց հետո Ենովսն ապրեց ևս 715 [𝕸 815] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 11Ենովսի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 905 տարի, և մեռավ։
12Կայնանը 170 [𝕸 70] տարի ապրելուց հետո ծնեց Մաղաղայելին։ 13Մաղաղայելին ծնելուց հետո Կայնանն ապրեց ևս 740 [𝕸 840] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 14Կայնանի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 910 տարի, և մեռավ։
15Մաղաղայելը 165 [𝕸 65] տարի ապրելուց հետո ծնեց Հարեդին։ 16Հարեդին ծնելուց հետո Մաղաղայելն ապրեց ևս 730 [𝕸 830] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 17Մաղաղայելի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 895 տարի, և մեռավ։
18Հարեդը 162 տարի ապրելուց հետո ծնեց Ենովքին։ 19Ենովքին ծնելուց հետո Հարեդն ապրեց ևս 800 տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 20Հարեդի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 962 տարի, և մեռավ։
21Ենովքը 165 [𝕸 65] տարի ապրելուց հետո ծնեց Մաթուսաղային։ 22Ենովքը Մաթուսաղային ծնելուց հետո աստվածահաճո կյանքով ապրեց ևս 200 [𝕸 300] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 23Ենովքի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 365 տարի։ 24Ենովքը ապրեց աստվածահաճո կյանքով, և նրան ոչ ոք չգտավ, որովհետև Աստված նրան փոխադրել էր։
25Մաթուսաղան 187 տարի ապրելուց հետո ծնեց Ղամեքին։ 26Ղամեքին ծնելուց հետո Մաթուսաղան ապրեց ևս 782 տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 27Մաթուսաղայի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 969 տարի, և մեռավ։
28Ղամեքը 188 [𝕸 182] տարի ապրելուց հետո որդի ծնեց 29և նրա անունը դրեց Նոյ՝ ասելով. «Սա մեզ կհանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի չարչարանքից և այն հողից, որն անիծեց Տերը՝ Աստված»։ 30Նոյին ծնելուց հետո Ղամեքն ապրեց ևս 565 [𝕸 595] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 31Ղամեքի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 753 [𝕸 777] տարի, և մեռավ։
32Նոյը 500 տարեկան էր, երբ ծնեց երեք որդի՝ Սեմին, Քամին և Հաբեթին։
Выбрано:
ԾՆՈՒՆԴ 5: ՆԷԱ
Выделить
Поделиться
Копировать
Хотите, чтобы то, что вы выделили, сохранялось на всех ваших устройствах? Зарегистрируйтесь или авторизуйтесь
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն