Որովհետև երբ որ խոսեմ, աղաղակում եմ, գոռում եմ «բռնություն և ավերում». Տիրոջ խոսքն ամեն օր ինձ համար նախատինք ու կշտամբանք է դարձել։ Եթե ասեմ. «Նրան չեմ հիշատակելու և այլևս չեմ խոսելու նրա անունով», այն ժամանակ սրտիս մեջ կարծես վառված կրակ լինի՝ ոսկորներիս մեջ փակված. այն կրելուց հոգնեցի ու չկարողացա։