ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ Գլուխ Գ
Գլուխ Գ
1 Եւ էր այր մի ի փարիսեցւոց անտի Նիկոդեմոս անուն նորա, իշխան Հրէից։ 2Սա եկն առ նա գիշերի եւ ասէ ցնա. Ռաբբի, գիտեմք եթէ յԱստուծոյ եկեալ ես վարդապետ. զի ոչ ոք կարէ զայդ նշանս առնել զոր դուդ առնես, եթէ ոչ Աստուած իցէ ընդ նմա։ 3Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Ամէն ամէն ասեմ քեզ. Եթէ ոչ ոք ծնցի վերստին, ոչ կարէ տեսանել զարքայութիւն Աստուծոյ։ 4Ասէ ցնա Նիկոդեմոս. Զիա՞րդ կարէ մարդ ծնանել որ ծերն իցէ. միթէ մա՞րթ ինչ իցէ անդրէն յորովայն մօր իւրոյ կրկին մտանել եւ ծնանել։ 5Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ. Ամէն ամէն ասեմ քեզ. Եթէ ոչ ոք ծնցի ի ջրոյ եւ ի Հոգւոյ, ոչ կարէ մտանել յարքայութիւն Աստուծոյ։ 6Զի ծնեալն ի մարմնոյ մարմին է, եւ ծնեալն ի Հոգւոյ հոգի է։ 7Դու մի՛ զարմանար թէ ասացի քեզ. Պարտ է ձեզ ծնանել վերստին։ 8Զի հողմ ուր կամի շնչէ, եւ զձայն նորա լսես, այլ ոչ գիտես ուստի գայ կամ յո երթայ. սոյնպէս եւ ամենայն ծնեալն ի Հոգւոյն։ 9Պատասխանի ետ Նիկոդեմոս եւ ասէ ցնա. Զիա՞րդ մարթի այդմ լինել։ 10Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Դու ես վարդապետ Իսրայելի եւ զայդ ո՞չ գիտես։ 11Ամէն ամէն ասեմ քեզ, զի զոր ինչ գիտեմք՝ խօսիմք, եւ զոր տեսաք՝ վկայեմք, եւ զվկայութիւն մեր ոչ ընդունիք։ 12Իսկ արդ՝ եթէ զերկրաւորս ասացի ձեզ եւ ոչ հաւատայք. զիա՞րդ եթէ զերկնաւորսն ասացից, հաւատայցէք։
ԳԲ.
13Եւ ոչ ոք ել յերկինս, եթէ ոչ որ էջն յերկնից՝ Որդին մարդոյ, որ էն յերկինս։ 14Եւ որպէս Մովսէս բարձրացոյց զօձն յանապատին, նոյնպէս բարձրանալ պարտ է Որդւոյ մարդոյ։ 15Զի ամենայն որ հաւատայ #3։15 Ոմանք. ի նա՝ մի՛ կորիցէ, այլի նա՝ ընկալցի զկեանսն յաւիտենականս։ 16Զի այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ, մինչեւ զՈրդին իւր միածին ետ. զի ամենայն որ հաւատայ ի նա՝ մի՛ կորիցէ, այլ ընկալցի զկեանսն յաւիտենականս։ 17Զի ոչ առաքեաց Աստուած զՈրդի իւր յաշխարհ թէ դատեսցի զաշխարհ, այլ զի փրկեսցի աշխարհ նովաւ։ 18Որ հաւատայ ի նա՝ ոչ դատապարտեսցի. եւ որ ոչ հաւատայ ի նա՝ արդէն իսկ դատապարտեալ է, զի ոչ հաւատաց յանուն միածնի Որդւոյն Աստուծոյ։ 19Եւ այս իսկ է դատաստան, զի լոյս եկն յաշխարհ, եւ սիրեցին մարդիկ զխաւար առաւել քան զլոյս, զի էին գործք իւրեանց չարութեան։ 20Զի ամենայն որ զչար գործէ՝ ատեայ զլոյս, եւ ոչ գայ առ լոյսն, զի մի՛ յանդիմանեսցին գործք նորա։ 21Իսկ որ առնէ զճշմարտութիւն՝ գայ առ լոյսն, զի յայտնի լիցին գործք նորա թէ Աստուծով գործեցան։
ԳԳ.
22Յետ այսորիկ եկն Յիսուս եւ աշակերտք նորա յերկիրն Հրէաստանի, եւ անդ շրջէր նոքօք հանդերձ եւ մկրտէր։ 23Մկրտէր եւ Յովհաննէս ի յԱյենովն մերձ առ Սաղիմ, զի ջուրք բազումք էին անդ. եւ գային եւ մկրտէին. 24զի չեւ եւս էր արկեալ զՅովհաննէս ի բանտ։
25Եւ եղեւ խնդիր յաշակերտացն Յովհաննու ընդ #3։25 Ոմանք. ՀրէիցՀրէի վասն սրբութեան։ 26Եկին առ Յովհաննէս եւ ասեն ցնա. Ռաբբի, որ էրն ընդ քեզ յայնկոյս Յորդանանու, որում դուն վկայեցեր, ահաւասիկ նա մկրտէ, եւ ամենեքին գան առ նա։ 27Պատասխանի ետ Յովհաննէս եւ ասէ. Ոչ կարէ մարդ առնուլ յանձնէ եւ ոչ ինչ, եթէ ոչ իցէ տուեալ յերկնից #3։27 Ի բազումս պակասէի վերուստ։ 28Դուք ձեզէն վկայէք ինձ, զի ասացի ձեզ թէ՝ Չեմ ես Քրիստոսն, այլ թէ առաքեալ եմ առաջի նորա։ 29Որ ունի զհարսն՝ նա է փեսայ. իսկ բարեկամ փեսային որ կայ եւ լսէ նմա՝ ուրախութեամբ ուրախ լինի վասն ձայնի փեսային. արդ այս ուրախութիւն որ իմս է՝ լցեալ է։ 30Նմա պարտ է աճել եւ ինձ մեղմանալ։ 31Որ ի վերուստն գայ՝ ի վերոյ է քան զամենայն. որ յերկրէ աստի է՝ յերկրէ է եւ յերկրէ խօսի։ 32Որ յերկնիցն #3։32 Բազումք. գայ՝ ի վերոյ է քան զամենայն, եւ զորգայ՝ զոր՝՝ ինչ ետես եւ զոր լուաւ՝ վկայէ, եւ զվկայութիւն նորա ոչ ոք ընդունի։ 33Որ ընդունի զվկայութիւն նորա՝ կնքեաց թէ Աստուած ճշմարիտ է։ 34Զի զոր Աստուածն առաքեաց՝ զբանս Աստուծոյ խօսի. զի ոչ եթէ չափով տայ Աստուած զՀոգին։ 35Հայր սիրէ զՈրդի, եւ զամենայն ինչ ետ ի ձեռս նորա։ 36Որ հաւատայ յՈրդի՝ ընդունի զկեանսն յաւիտենականս. եւ որ ոչ հնազանդի Որդւոյ՝ ոչ տեսցէ զկեանս, այլ բարկութիւն Աստուծոյ մնայ ի վերայ նորա։
നിലവിൽ തിരഞ്ഞെടുത്തിരിക്കുന്നു:
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ Գլուխ Գ: ԳՐԲ1895
ഹൈലൈറ്റ് ചെയ്യുക
പങ്ക് വെക്കു
പകർത്തുക
നിങ്ങളുടെ എല്ലാ ഉപകരണങ്ങളിലും ഹൈലൈറ്റുകൾ സംരക്ഷിക്കാൻ ആഗ്രഹിക്കുന്നുണ്ടോ? സൈൻ അപ്പ് ചെയ്യുക അല്ലെങ്കിൽ സൈൻ ഇൻ ചെയ്യുക
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018
Bible Society of Armenia, 2018