ԾՆՈՒՆԴՔ Գլուխ Զ
Գլուխ Զ
1 Եւ եղեւ իբրեւ սկսաւ մարդիկն բազմանալ ի վերայ երկրի, եւ դստերք ծնան նոցա։ 2Տեսեալ որդւոցն Աստուծոյ զդստերս մարդկան զի գեղեցիկ էին, առին իւրեանց կանայս յամենեցունց զոր ընտրեցին։ 3Եւ ասէ Տէր #6։3 ՅԵբր. պակասէԱստուած. Մի՛ մնասցէ ոգի իմ ի մարդկանդ յայդմիկ յաւիտեան, վասն լինելոյ դոցա մարմին. եւ եղիցին աւուրք դոցա ամք հարեւր քսան։ 4Եւ սկայք էին ի վերայ երկրի յաւուրսն յայնոսիկ. եւ յետ այնորիկ իբրեւ մտանէին որդիքն Աստուծոյ առ դստերսն մարդկան, եւ ծնան #6։4 Եբր. նոցաիւրեանց որդիս. նոքա էին սկայքն որ յաւիտենից արք անուանիք։ 5Եւ իբրեւ ետես Տէր #6։5 ՅԵբր. պակասէԱստուած եթէ բազմացան չարիք մարդկան ի վերայ երկրի. եւ ամենայն ոք խորհէր ի սրտի իւրում խնամով ի չարիս զամենայն աւուրս։ 6Եւ ստրջացաւ #6։6 Եբր. ՏէրԱստուած զի արար զմարդն ի վերայ երկրի, եւ մտախոհ եղեւ ի սրտի իւրում։ 7Եւ ասէ Տէր #6։7 ՅԵբր. պակասէԱստուած. Ջնջեցից #6։7 Եբր. զմարդնզամենայն մարմին՝՝ զոր արարի յերեսաց երկրէ, ի մարդոյ մինչեւ յանասուն, եւ ի սողնոց մինչեւ ի թռչունս երկնից, զի #6։7 Եբր. ստրջացայբարկացայ զի արարի զնոսա։ 8Բայց Նոյ եգիտ շնորհս առաջի Տեառն #6։8 ՅԵբր. պակասէԱստուծոյ։
9Եւ այս են ծնունդք Նոյի. Նոյ այր արդար կատարեալ էր յազգի անդ իւրում. եւ #6։9 Եբր. գնաց Նոյ ընդհաճոյ եղեւ Նոյ՝՝ Աստուծոյ։ 10Եւ ծնաւ Նոյ երիս որդիս, զՍէմ, զՔամ, զՅաբէթ։ 11Եւ ապականեցաւ երկիր առաջի Աստուծոյ, եւ լցաւ երկիր անիրաւութեամբք։ 12Եւ ետես #6։12 ՅԵբր. պակասէՏէր Աստուած զերկիր, եւ էր ապականեալ. զի ապականեաց ամենայն մարմին զճանապարհ իւր ի վերայ երկրի։ 13Եւ ասէ #6։13 ՅԵբր. պակասէՏէր Աստուած ցՆոյ. #6։13 Եբր. Վախճան ամենայն մարմնոյԺամանակ ամենայն մարդոյ՝՝ հասեալ է առաջի իմ, զի լցաւ երկիր անիրաւութեամբք ի նոցանէ. եւ ահա ես ապականեցից զնոսա եւ զերկիր։ 14Արդ արա դու քեզ տապան ի #6։14 Եբր. գոփեր, ազգ ինչ մայրիչորեքկուսի փայտից, խորշս խորշս գործեսցես զտապանն, եւ նաւթիւ ծեփեսցես զնա ներքոյ եւ արտաքոյ։ 15Եւ այսպէս արասցես զտապանն. յերեք հարեւր կանգնոյ զերկայնութիւն տապանին, եւ ի յիսուն կանգնոյ զլայնութիւնն, եւ յերեսուն կանգնոյ զբարձրութիւնն։ 16#6։16 Եբր. Լուսամուտս գործեսցես տապանինՔաղելով գործեսցես զտապանն՝՝, եւ ի մի կանգուն կատարեսցես զնա ի վերուստ, եւ զդուրս տապանին ի կողմանէ արասցես. ներքնատունս եւ միջնատունս եւ վերնատունս գործեսցես ի նմա։ 17Եւ ահա ես ածից ջրհեղեղ ջրոյ ի վերայ երկրի, ապականել զամենայն մարմին յորում է շունչ կենդանի ի ներքոյ երկնից. եւ ինչ որ իցէ ի վերայ երկրի՝ սատակեսցի։ 18Եւ եդից զուխտ իմ ընդ քեզ. եւ մտցես ի տապանն դու եւ որդիք քո եւ կին քո եւ կանայք որդւոց քոց ընդ քեզ։ 19Եւ յամենայն անասնոց եւ յամենայն գազանաց եւ յամենայն մարմնոյ՝ երկու երկու յամենայնէ մուտցես ի տապանն բուծանել ընդ քեզ. արու եւ էգ լինիցին։ 20Յամենայն հաւուց թռչնոց ըստ ազգի, եւ յամենայն անասնոց ըստ ազգի, եւ յամենայն սողնոց երկրի ըստ ազգի իւրեանց. երկու երկու յամենայնէ մտանիցեն առ քեզ #6։20 Եբր. զի կեցցենկերակրել ընդ քեզ արու եւ էգ՝՝։ 21Եւ դու առնուցուս քեզ յամենայն կերակրոց #6։21 Եբր. որ ուտինզոր ուտիցէք՝՝, եւ ժողովեսցես դու առ քեզ. եւ եղիցի քեզ եւ նոցա կերակուր։ 22Եւ արար Նոյ զամենայն զոր միանգամ պատուիրեաց նմա #6։22 ՅԵբր. պակասէՏէր Աստուած, նոյնպէս եւ արար։
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018
Bible Society of Armenia, 2018