Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջՕրինակ

Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ

ՕՐ 4 5-ից

Շնորհը մեր կյանքում

Շնորհը բոլորի համար է։ Անկախ նրանից՝ դուք հետևում եք բոլոր կանոններին, թե ձեր սխալները ձեզ բանտ են տարել։ Անկախ նրանից՝ դուք գնումներից եք կախվածություն ունեք, թե թմրանյութերից։ Անկախ նրանից՝ ձեր ընտանիքը սիրում է ձեզ, թե ձեր կյանքում բոլորը լքել են ձեզ։

Անկախ նրանից՝ դուք կարծում եք, որ արժանի եք դրան, թե կարծում եք, որ չափազանց շատ սխալներ եք գործել, շնորհը ՁԵԶ համար է։

Շնորհը ձեզ կատարյալ, կազմակերպված, մաքրված դարձնելու համար չէ։ Շնորհը նրա համար է, ով նորից ձախողվեց, ում երբեք ոչ ոք չի կարող սիրել, ով չափազանց հեռու է գնացել։

Հովհաննես 8-ը պատմում է մի կնոջ մասին, ով բռնվել էր շնության մեջ։ Այդ ժամանակվա կրոնական առաջնորդները գտան մի կնոջ, ով քնում էր մի տղամարդու հետ, ով իր ամուսինը չէր։ Օրենքը պահանջում էր, որ շնության համար պատիժը մահն էր։

Հիսուսը ուսուցանում էր տաճարի բակերում, երբ առաջնորդները նրա մոտ բերեցին այս կնոջը։ Մենք կարող ենք պատկերացնել այն ամոթը, նվաստացումն ու վախը, որ այս կինը զգաց, երբ նրան գցեցին Հիսուսի առջև։ Նրա ականջներում մեղադրանքներ էին հնչում։ Դատապարտությունը շրջապատել էր նրան։ Նա գիտեր, թե ինչ էր արել։ Նա գիտեր, որ սխալվել էր։

Երբ ամբոխը քարեր էր բռնել իր ձեռքերում, Հիսուսի բերանից դուրս եկած խոսքերը ցնցեցին նրանց. «Ձեզանից ով անմեղ է, թող առաջինը նա՛ քար գցի դրա վրա» (8:7)։ Եվ մեկ առ մեկ բոլորը գցեցին իրենց քարերը, մինչև որ մնացին միայն Հիսուսն ու կինը։

Նա չգոռաց նրա վրա, չծաղրեց կամ չդատապարտեց նրան։ Փոխարենը, Հիսուսը միջամտեց նրա խնդիրներին, նրա ջախջախմանը և ասաց նրան, որ Ինքը չի դատապարտում նրան, և հրավիրեց նրան ապրել մեկ այլ կյանքով (8:10-11)։

Հիսուսը առաջարկեց այս կնոջն այն, ինչի կարիքն ամենաշատն ուներ, բայց ամենաքիչն էր սպասում՝ շնորհ։ Նա չվախեցավ միջամտել նրա գործերին։ Նա չստիպեց նրան գնալ և մաքրվել, նախքան նրա հետ խոսելը։ Նա եկավ նրա մոտ այնպես, ինչպես որ կար և առաջարկեց նրան շնորհ, որը ոչ միայն փրկեց նրա կյանքը, այլև փոխեց այն։

Շնորհը չի վախենում խառնաշփոթից։ Հիսուսը հրավիրում է մեզ գալ իր մոտ, անկախ մեր մեղքերից, որովհետև Նրա շնորհը մաքրում է մեզ և առաջնորդում դեպի տուն։

Սուրբ Գրություն

Օր 3Օր 5

Այս Ծրագրի Մասին

Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ

Դուք հավանաբար լսել եք «շնորհ» բառը, բայց ի՞նչ է դա իրականում նշանակում։ Ինչպե՞ս կարող է Աստծո շնորհը փրկել և վերափոխել մեր կյանքը։ Իմացեք, թե ինչպես է այս զարմանահրաշ շնորհը հանդիպում մեզ այնտեղ, որտեղ որ մենք գտնվում ենք և փոխում մեր պատմությունները։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Pulse Evangelism -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://pulse.org