Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրելՕրինակ

Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել

ՕՐ 7 7-ից

Եկեղեցում հաստատվելու կարևորությունը

Այս ուղերձը«Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել»անվանումը կրող շարքի վերջին ուղերձն է, և այն շատ կարևոր է հավատքի կյանքում աճ ունենալու և հասուն ու պտղաբեր լինելու համար։ Նախորդ ուղերձի մեջ մենք տեսանք, որ Աստված խոնարհությունը սահմանում է որպես Իր Խոսքին ու Իր կամքին հնազանդություն։ Եթե մարդը հակառակ է գործում Աստծու կամքին, ապա դա բխում է նրա հպարտությունից։ Իսկ խոնարհներն իրենց հնազանդեցնում են Աստծու կամքին, որքան էլ դա դժվար ու ցավոտ լինի նրանց համար։

Սիրելի՛ բարեկամ, ցանկացած ողջամիտ մարդ կհամաձայնի այն մտքին, որ եթե որևէ մեկը Քրիստոսին Տեր է կոչում, ապա պետք է ամեն ջանք անի, որ ապրի Քրիստոսի հնազանդ ու խոնարհ ծառայի կյանքով, որպեսզի իր ասածը ճշմարտություն լինի, ոչ թե՝ սուտ։

Եփեսացիս թղթի չորրորդ գլխում տեսնում ենք, որ ճշմարիտ և առողջ եկեղեցու գործունեությունը կարգավորում է հե՛նց Տեր Հիսուսը։ Նա՛ է բարձրացնում ծառայողներ, որոնք կրթում են Քրիստոսի աշակերտներին և օգնում նրանց Քրիստոսի նման հեզ ու խոնարհ, ինչպես նաև սկզբունքային և համարձակ լինելու հարցում։

«Ձեր առաջնորդներին անսացե՛ք ու հնազանդվե՛ք, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիները, որպես թե հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք թող դա ուրախությամբ անեն և ոչ թե հառաչելով, քանի որ դա ձեզ օգուտ չէ» (Եբրայեցիս 13․17):

Աստվածաշունչը սովորեցնում է, որ ես և դու պետք է մաս կազմենք ճշմարիտ եկեղեցու, որն ուսուցանում ու կրթում է մարդուն Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի փոխանցած սկզբունքներով, ինչպես նաև պետք է ունենանք հոգևոր առաջնորդներ, որոնց պետք է լսենք և հնազանդվենք այնքանով, որքանով նրանց խրատներն ու հորդորները համապատասխանում են Աստվածաշնչի փոխանցած ճշմարտություններին։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու ունե՞ս հոգևոր առաջնորդ, որն օգնում է քեզ քո հոգևոր աճի և ամրացման ընթացքի մեջ։ Դու անդա՞մ ես այնպիսի եկեղեցու, որի ուսուցումները չեն հակասում Աստվածաշնչին։ Քո եկեղեցին և քո հոգևոր առաջնորդը օգնո՞ւմ են քեզ մեղքի դեմ պայքարում հաղթանակներ գրանցելու հարցում, թե՞ ընդամենը ոգևորում են քեզ, լցնում ժամանակավոր խանդավառությամբ կամ ամեն բան պատում խորհրդավորության շղարշով ու ծիսական արարողակարգերով։

Ճշմարիտ եկեղեցին զինում է մարդուն մեղքի դեմ պայքարում և խավարի իշխանությանը հալածել ուսուցանում։ Կեղծ եկեղեցիները հիացնում ու զվարճացնում են մարդկանց, հեռու պահում Աստվածաշնչից և սնում ոգևորությամբ։

Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել։ Ես հավատում եմ, որ եկեղեցին Տեր Հիսուսի կողմից հաստատված է այս երկրի վրա իմ հոգևոր աճի և հասունության համար։ Ես հավատում եմ, որ իմ հոգևոր առաջնորդն ինձ համար հաշիվ է տալու Աստծուն, և ամեն ջանք անում եմ, որ նա անի դա ուրախությամբ, այլ ոչ թե տրտմությամբ։ Ես հավատում եմ, որ եթե Քրիստոսին Տեր եմ ընդունել, ապա իմ հոգևոր կյանքն ու եկեղեցու մեջ իմ ներգրավվածությունը նույնպես պետք է լինեն Նրա կամքի համեմատ, այլ ոչ թե՝ իմ պատկերացումներով։

Իսկ քեզ հավատքն օգնո՞ւմ է ապրել․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 6

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել

Մարդը հավատքով է արդարանում, և հավատքն է, որ մեր սիրտն ուղիղ է դարձնում Տեր Աստծու առջև։ Հավատքը քո կյանքում ճանապարհ կբացի Աստծու գերբնական միջամտության համար: Աստված կգա ու կզորացնի քեզ՝ կամրացնի, կմխիթարի, կքաջալերի,կլցնի քեզ Իր Սուրբ Հոգով և Հոգու ներկայության բերած արդարությունով, խաղաղությունով և ուրախությունով։ Սակայն Աստծու գրեթե բոլոր խոստումներն ունեն պայմաններ, որոնց բավարարման դեպքում մենք կարող ենք վստահ լինել, որ մեր կյանքում իրականանալու են այդ զորավոր խոստումները։

More

یہ منصوبہ فراہم کرنے کے لیے ہم hisus.am کا شکریہ ادا کرنا چاہیں گے۔ مزید معلومات کے لیے، براہ کرم ملاحظہ کریں: https://Hisus.am