Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրելՕրինակ

Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել

ՕՐ 4 7-ից

Լավագույն նվերը, որ ակնկալում եմ քեզնից․․․

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է«Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել»անվանումը։ Այսօր խոսելու ենք երկնային իրականությանը հավատալու մասին։ Այս շարքի նախորդ ուղերձների մեջ ես խոսել եմ այն մասին, թե ինչպես է հավատքն օգնում ինձ ապրել։ Քեզ մոտ, անշուշտ, կարող է հարց առաջանալ, թե ի՜նչ տարօրինակ վերնագիր եմ ընտրել այսօրվա ուղերձի համար։ Ի՞նչ կապ ունի նվերը, որը ակնկալում եմ քեզնից, հավատքի կյանքի հետ․․․

Սիրելի՛ բարեկամ, ես իմ ամբողջ սրտով հավատում եմ հոգևոր աշխարհի մասին Աստվածաշնչի փոխանցած ճշմարտություններին և, հատկապես, մեծ փափագով փափագում եմ հնազանդվել Տեր Հիսուսի փոխանցած պատվիրաններից մեկին, որը վերաբերում է Երկնքում գանձեր դիզելուն։

«Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն ապականում են, և որտեղ գողերը սողոսկում են ու գողանում։ Այլ ձեզ համար Երկնքո՛ւմ գանձեր դիզեք, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն ապականում, ո՛չ էլ գողերն են սողոսկում ու գողանում. որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի» (Մատթեոս 6․19-21):

Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել։ Ես չեմ ձգտում այս երկրի վրա գանձեր դիզելուն։ Այս ոլորտում մեծագույն մրցակցություն և կատաղի պայքար է տիրում։ Մարդիկ դիրք, ազդեցություն և ունեցվածք են փախցնում իրարից, փորձում են չեզոքացնել մեկը մյուսին, դիմում են տարբեր հնարքների, որպեսզի իրարից առաջ ընկնեն այս երկրի վրա գանձեր դիզելու և ազդեցություն ու իշխանություն ունենալու մրցավազքի մեջ։

Իսկ ես այլ բան եմ փափագում։ Ես ուզում եմ, որ իմ գանձերը Երկնքում կուտակվեն։ Եվ դու կարո՛ղ ես այդ հարցում ինձ օգնել։ Հենց այ՛ս պատճառով եմ այսօրվա ուղերձը վերնագրել «Լավագույն նվերը, որ ակնկալում եմ քեզնից․․․»։ Այո՛, այո՛․․․ դու կարող ես այսօր ինձ օգնել, որպեսզի Երկնքում իմ գանձերն ավելանան։ Եվ եթե կուզես նման նվեր ինձ մատուցել․․․, եթե օրհնաբեր է քեզ համար մեր ծառայությունը և երախտապարտ ես Աստծուն «Քո հրաշքն՝ ամեն օր» քաջալերական ուղերձների համար, որոնք ամեն օր տարածվում են՝ համացանցի անծայրածիր հնարավորությունների շնորհիվ հասնելով հազարավոր մարդկանց և քաջալերելով նրանց հավատքի կյանքի և աստվածպաշտության ընթացքի մեջ, ապա սիրով կասեմ, թե ինչպես կարող ես անել այնպես, որ մեր գանձերը Երկնքում ավելանան։

«Որովհետև Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր գործերը և այն սերը, որ Նրա անվան հանդեպ ցուցաբերեցիք՝ ծառայելով սրբերին, որոնց հիմա էլ ծառայում եք» (Եբրայեցիս 6.10):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե թույլ տաս, որ մեր ուղերձների միջոցով մենք ծառայենք քեզ․․․, եթե այսօր ուղղակի աղոթես, որպեսզի Աստծու Սուրբ Հոգին քեզ ցույց տա այն ամենակարևոր բանը քո կյանքում, որն Աստծուն հակառակ է, և աղոթքի մեջ որոշում կայացնես, որ այդ մեղքը հեռացնելու ես քո կյանքից Աստծու օգնությամբ և քո կամքի կայացրած հաստատ որոշումով, ապա դա լավագույն նվերը կլինի ինձ համար։

Ավելի լավ նվեր ես չեմ կարող պատկերացնել։ Աստված երբե՛ք չի մոռանա այն ծառայությունը, որ մենք արել ենք քեզ և օգնել քեզ թեկուզ մեկ քայլով մոտենալ Աստծուն։ Դա մեծագույն գանձ է, որը մենք կուտակում ենք Երկնքում։

Ես նման բան չեմ խնդրում ամեն օր։ Սակայն կարծում եմ՝ տարվա մեջ մեկ օր կարելի է նվեր ակնկալել քեզ ճանաչող մարդկանցից։ Ես գուցե քեզ չեմ ճանաչում, բայց ամեն օր աղոթում եմ քեզ համար, երբ աղոթում եմ «Քո հրաշքն՝ ամեն օր» քաջալերական ուղերձների ունկնդիրների համար։ Իսկ դու պատրա՞ստ ես այսօր աղոթել «Քո հրաշքն՝ ամեն օր» ծառայության համար և քո ապաշխարությամբ ավելացնել մեր երկնային գանձերը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 3Օր 5

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել

Մարդը հավատքով է արդարանում, և հավատքն է, որ մեր սիրտն ուղիղ է դարձնում Տեր Աստծու առջև։ Հավատքը քո կյանքում ճանապարհ կբացի Աստծու գերբնական միջամտության համար: Աստված կգա ու կզորացնի քեզ՝ կամրացնի, կմխիթարի, կքաջալերի,կլցնի քեզ Իր Սուրբ Հոգով և Հոգու ներկայության բերած արդարությունով, խաղաղությունով և ուրախությունով։ Սակայն Աստծու գրեթե բոլոր խոստումներն ունեն պայմաններ, որոնց բավարարման դեպքում մենք կարող ենք վստահ լինել, որ մեր կյանքում իրականանալու են այդ զորավոր խոստումները։

More

یہ منصوبہ فراہم کرنے کے لیے ہم hisus.am کا شکریہ ادا کرنا چاہیں گے۔ مزید معلومات کے لیے، براہ کرم ملاحظہ کریں: https://Hisus.am