Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրելՕրինակ
Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով․․․
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է«Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել»անվանումը։ Այսօր խոսելու ենք Տեր Աստծու վերաբերյալ մի կարևորագույն ճշմարտության մասին, որին ամբողջ սրտով հավատալը քո կյանքում ճանապարհ կբացի Աստծու գերբնական միջամտության համար։
«․․․որովհետև Տիրոջ աչքերը դիտում են ամբողջ երկիրը, որպեսզի զորացնի նրանց, որոնք ուղիղ սրտով հարում են Իրեն» (Բ Մնացորդաց 16.9):
Սիրելի՛ բարեկամ, հավատո՞ւմ ես արդյոք, որ Աստված փնտրում է մարդկանց, որոնք ուղիղ սրտով են մոտենում Իրեն, որպեսզի զորացնի նրանց։ Հավատո՞ւմ ես արդյոք Աստվածաշնչի այս անսխալական ճշմարտությանը, որը մեզ բացահայտում է Տեր Աստծու մոտեցումը արդարություն սիրող և սրբության կյանքի փափագ ունեցող մարդկանց հանդեպ։
Միայն պատկերացրու Հոբի տառապանքները, որը մեկ օրում տասը զավակ կորցրեց, կորցրեց իր ողջ ունեցվածքը, առողջությունը, սակայն չկորցրեց իր հավատքն առ Աստված։ Պատկերացրու Տեր Հիսուսի չարչարանքներն ու տառապանքները։ Սակայն Աստված զորացնում էր և այսօր էլ շարունակում է զորացնել նրանց, որոնք ուղիղ սրտով են մոտենում Իրեն։ Ընթերցի՛ր Պողոս առաքյալի չարչարանքների ու տառապանքների մասին Աստվածաշնչում և, միևնույն ժամանակ, թույլ տուր, որ Աստված խոսի քո սրտին նրա այս խոսքերի միջոցով․
«Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4․13):
Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել։ Ես հավատում եմ Աստծու խոստումներին։ Ես հավատում եմ, որ եթե ուղիղ սիրտ և անկեղծ նվիրում ունենամ Տեր Աստծու հանդեպ, եթե չհարմարեցնեմ Աստծու Խոսքը իմ ցանկություններին ու պատկերացումներին, այլ Տիրոջ օգնությամբ ինքս փոխվեմ ու հարմարվեմ Աստծու Խոսքի պահանջներին, ապա Աստված ինձ կզորացնի, ինչպես զորացրել է միլիոնավոր մարդկանց Աստվածաշնչի ժամանակներում կամ պատմության ողջ ընթացքում։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մարդը հավատքով է արդարանում, և հավատքն է, որ մեր սիրտն ուղիղ է դարձնում Տեր Աստծու առջև։ Հավատքը օգնում է մարդուն, քանի որ ճանապարհ է բացում, որպեսզի կյանքի ամենադժվարին պահերին Աստված գա ու զորացնի քեզ՝ ամրացնի, ոտքի կանգնեցնի ընկած վիճակից, մխիթարի, քաջալերի, լցնի քեզ Իր Սուրբ Հոգով և Հոգու ներկայության բերած արդարությունով, խաղաղությունով և ուրախությունով։
Պարզապես հրաշալի է ապրել չկեղծված և ուղիղ հավատքի կյանքով։ Աստված հե՛նց նման մարդկանց է փնտրում, որ զորացնի և հոգա նրանց երկրային հաղթանակների ու երկնային հավիտենության համար։
Այսօր աղոթում եմ, որ դու էլ դառնաս Տեր Հիսուս Քրիստոսի նվիրյալ ու հավատարիմ աշակերտը և կարողանաս Պողոս առաքյալի պես ասել «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Մարդը հավատքով է արդարանում, և հավատքն է, որ մեր սիրտն ուղիղ է դարձնում Տեր Աստծու առջև։ Հավատքը քո կյանքում ճանապարհ կբացի Աստծու գերբնական միջամտության համար: Աստված կգա ու կզորացնի քեզ՝ կամրացնի, կմխիթարի, կքաջալերի,կլցնի քեզ Իր Սուրբ Հոգով և Հոգու ներկայության բերած արդարությունով, խաղաղությունով և ուրախությունով։ Սակայն Աստծու գրեթե բոլոր խոստումներն ունեն պայմաններ, որոնց բավարարման դեպքում մենք կարող ենք վստահ լինել, որ մեր կյանքում իրականանալու են այդ զորավոր խոստումները։
More
یہ منصوبہ فراہم کرنے کے لیے ہم hisus.am کا شکریہ ادا کرنا چاہیں گے۔ مزید معلومات کے لیے، براہ کرم ملاحظہ کریں: https://Hisus.am