Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրելՕրինակ
Երբ հայացքդ ուղղում ես արարիչ Աստծուն․․․
Այսօր մենք ուղերձների նոր շարք ենք սկսում, որը կրում է«Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել»անվանումը։ Մենք կընդունենք աստվածաշնչյան խորհուրդներ հավատքի կյանքի աննկարագրելի օգնության մասին, ինչպես նաև կսովորենք իրավիճակներին նայել հոգևոր աշխարհի տեսանկյունից։ Սակայն նախ ուզում եմ մի կարևոր ճշմարտություն սովորենք Աստծու բնույթի մասին, որը մեզ է փոխանցում Աստվածաշունչը։
«Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը»(Եսայիա 57․15):
Սիրելի՛ բարեկամ, Աստված անտարբեր չէ քո ցավի ու տառապանքի հանդեպ։ Նա սիրում է քեզ, և քո սրտի ցավը ցավ է նաև Նրա համար։ Հավատո՞ւմ ես այս ճշմարտությանը։ Հավատո՞ւմ ես, որ Աստված խոնարհ ու կոտրված հոգի ունեցողների կողքին է նրանց զորացնելու և նրանց փշրված սիրտը բժշկելու համար։ Հավատո՞ւմ ես, որ ինչպիսի դժվարություններով էլ անցնելիս լինես, եթե դու Նրան ընդունել ես որպես քո կյանքի Տեր և Փրկիչ, եթե որոշել ես ապրել Նրա ուսուցանած ճշմարտություններով ու Նրա աշակերտի կյանքով և որդեգրված ես Նրա ընտանիքին՝ Եկեղեցուն, ապա Նա մշտապես քո կողքին է և հոգում է քեզ համար։
Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել։ Ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց հավատքի։ Հավատքն է, որ կտրում է իմ հայացքն իրական ու անհերքելի խնդիրներից և ուղղում այն դեպի այդ խնդիրները լուծելու ունակ Աստծուն։ Հավատքն է, որ անհաղթահարելի իրավիճակներում և անասելի մեծ ճնշումների ժամանակ ուժ է տալիս համբերելու և առաջ գնալու, ընկած տեղից ոտքի կանգնելու և, մարդկանց հասցրած վերքերին ու նրանց թշնամական վերաբերմունքին չնայելով, ներելու և աղոթելու նրանց համար։
Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել։ Հավատքը ինձ սովորեցրել է չհավատալ ամեն լսածի և ամեն մտքի, որ ծագում է իմ երևակայության մեջ, այլ քննել դրանք։ Հավատքի այս պաշտպանությունն իրական վահան է իմ մտքի համար։ Աստվածաշնչում կարդում ենք, որ այն մեզ մեծ վստահություն է փոխանցում, «որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թե տեսողությամբ»(Բ Կորնթացիներին 5․7):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու կարողանո՞ւմ ես հավատքի վահանը կիրառել քո կյանքում։ Երբ քեզ մտքեր են այցելում քո դժվարությունների և անելանելի թվացող իրավիճակների մեջ՝ համոզելով քեզ, թե Աստված քեզ լքել է, քեզ մոռացել է, այլևս քեզ չի սիրում ու քեզ համար հոգ չի տանում, արդյոք կարողանո՞ւմ ես դեմ կանգնել դրանց՝ Աստծու Խոսքի ճշմարտություններին հավատալով, թե՞ ընկճվում ես՝ տեսնելով քո իրավիճակի ողջ բարդությունն ու թվացյալ անհուսությունը։
Զորացի՛ր Տեր Հիսուսի խոսքերի հանդեպ քո հավատքի մեջ։ Տեր Հիսուսի գոյությանն ու իրական լինելուն հավատալը շատ լավ սկիզբ է, սակայն դա բավարար չէ հավատքի հաղթական կյանք ունենալու համար։ Դու պետք է սովորես հավատալ Աստծու Խոսքին ու Աստծու Խոսքի մեջ տրված խոստումներին։ Ահա հե՛նց այս հավատքն է, որ պաշտպանում է քո միտքը և զորացնում քո անձը։ Ընթերցի՛ր Աստվածաշունչը, սերտի՛ր այն, ուսումնասիրի՛ր և յուրացրո՛ւ Աստծու Խոսքի ճշմարտությունները և կտեսնես, ինչպես է հավատքը օգնում քեզ դիմակայել վախի ու հուսահատության բոլոր չար մտքերին։ Վստահի՛ր Տիրոջ խոստումներին և կտեսնես, թե ինչպես է հավատքը ճանապարհ բացում Տեր Աստծու գերբնական միջամտության՝ քո կյանքի մեջ Նրա ուղարկած բժշկության, վերականգնման և ազատագրության համար։
Տեր Հիսուսի խոսքերի հանդեպ հավատքն իսկապես օգնում է ինձ ապրել։ Իսկ քե՞զ․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Մարդը հավատքով է արդարանում, և հավատքն է, որ մեր սիրտն ուղիղ է դարձնում Տեր Աստծու առջև։ Հավատքը քո կյանքում ճանապարհ կբացի Աստծու գերբնական միջամտության համար: Աստված կգա ու կզորացնի քեզ՝ կամրացնի, կմխիթարի, կքաջալերի,կլցնի քեզ Իր Սուրբ Հոգով և Հոգու ներկայության բերած արդարությունով, խաղաղությունով և ուրախությունով։ Սակայն Աստծու գրեթե բոլոր խոստումներն ունեն պայմաններ, որոնց բավարարման դեպքում մենք կարող ենք վստահ լինել, որ մեր կյանքում իրականանալու են այդ զորավոր խոստումները։
More
یہ منصوبہ فراہم کرنے کے لیے ہم hisus.am کا شکریہ ادا کرنا چاہیں گے۔ مزید معلومات کے لیے، براہ کرم ملاحظہ کریں: https://Hisus.am