Ծրագրի մասին

Աստված բժշկություն է պատրաստել քո ընտանիքի համարՕրինակ

Աստված բժշկություն է պատրաստել քո ընտանիքի համար

ՕՐ 3 7-ից

Մտերմության երեք մակարդակները

Մենք շարունակում ենք «Աստված բժշկություն է պատրաստել քո ընտանիքի համար» անվանումը կրող ուղերձների շարքը։ Կարծում եմ՝ շատերս կուզենանք և կարիք ունենք, որ Աստված բժշկի մեր ընտանիքներն ու ընտանիքի անդամների հետ մեր հարաբերությունները։ Սակայն շատ շատերս բժշկություն խնդրելուց հետո չենք ուզում տեսնել այդ բժշկության մեջ մեր ունեցած բաժինը։

Սիրելի՛ բարեկամ, Աստված բժշկություն է պատրաստել քո ընտանիքի համար, իսկ արդյոք դու պատրա՞ստ ես քո ապաշխարությամբ ու ճիշտ մոտեցումներով նպաստել այդ բժշկության իրականանալուն քո ընտանիքում։ Ընտանիքում առողջ հարաբերությունների հիմքը ամուսնական հարաբերությունն է։ Եթե ամուսինների միջև տիրում է սիրո ու համերաշխության մթնոլորտ, այն իր դրական ազդեցությունն է թողնում թե՛ ծնող-զավակ հարաբերության և թե՛ զավակների միջև առկա հարաբերությունների վրա։

Աստվածաշունչն ամուսինների միջև հարաբերությունը նկարագրում է որպես մեկություն (տե՛ս Մարկոս 10.7-9 և Ծննդոց 2.23 խոսքերը)։ Երկուսի մեկ լինելը խոսում է մտերմության մակարդակի մասին։ Մեկության գաղափարն ավելի շատ ներդաշնակության և անբաժանության մասին է։ Եթե անգամ շատ ընտանիքներում չկա այդ մեկությունը ամուսնական զույգերի միջև, դա դեռ չի նշանակում, որ մենք չենք կարող ձգտել դրան ու վերականգնել այն, ինչն Աստված է նախատեսել ամուսնության համար։

«Եվ Ինքը՝ խաղաղության Աստվածը, ձեզ ամբողջովին թող մաքրի, ու ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը» (Ա Թեսաղոնիկեցիս 5․23):

Հոգի, շունչ և մարմին․․․ Աստվածաշունչը մեզ է ներկայացնում մարդու կառուցվածքը։ Եթե մենք խոսում ենք ամուսնական զույգի մեջ տղամարդու և կնոջ մեկության մասին, ապա այն պետք է լինի այս երեք մակարդակներում՝ հոգի, շունչ և մարմին։ Սա է Աստծու մտահղացումը և սա պիտի լինի մեր աղոթքների թեման ու ընտանեկան հարաբերության մեջ մեր ձգտումների թիրախը։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, նախքան քո ամուսնուց կամ կնոջից մեկություն պահանջելը խորհի՛ր, խնդրում եմ, այս հարցի շուրջ՝ արդյոք դու ամեն բան անո՞ւմ ես, որ լինես Տեր Աստծու Խոսքին հնազանդ և մեկության հավատարիմ մտերմություն ունենաս քո կողակցի հետ թե՛ հոգևոր, թե՛ շնչի և թե՛ մարմնի մակարդակներում։

Մեր հոգևորությունը պետք է դրսևորվի սիրելու, ներելու և խաղաղության միջոց լինելու մեր ձգտման մեջ։ Մենք պետք է ցանկացած իրավիճակում արձագանքենք այնպես, որ ուրախացնենք Տեր Հիսուսի սիրտը, այլ ոչ թե հիմնավորումներ ունենանք մեր սխալ պահվածքի համար։ Զգացմունքային մտերմությունը պակաս կարևոր չէ։ Դա ուշադրությունն է, որը պիտի տանք մեր կողակցին, և նրան հաճելի լինելու ձգտումը։ Իսկ ֆիզիկական մտերմությունը ամուսնության հիմքն է։ Այն մարդիկ, որոնք անտեսում են այս կարևորագույն մտերմությունը, չեն կարող հաջողվել հոգևոր և զգացմունքային մտերմության մակարդակներում։

Աստված բժշկություն է պատրաստել քո ընտանիքի համար։ Արդյոք պատրա՞ստ ես քո ապաշխարությամբ ու ճիշտ մոտեցումներով նպաստել այդ բժշկության իրականանալուն քո ընտանիքում․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2Օր 4

Այս Ծրագրի Մասին

Աստված բժշկություն է պատրաստել քո ընտանիքի համար

Ամուսնությունը և ընտանիքը սուրբ են Աստծու համար։ Աստված ամուսնությունը ստեղծել է որպես օրհնություն մարդու համար և դեղամիջոց` միայնության դեմ։ Շատերս կուզենանք, որ Աստված բժշկի մեր ընտանիքներն ու ընտանիքի անդամների հետ ...

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում