Ծրագրի մասին

Փառաբանի՛ր և երկրպագի՛ր ԱստծունՕրինակ

Փառաբանի՛ր և երկրպագի՛ր Աստծուն

ՕՐ 1 7-ից


Ծափը Աստծուն ուղղված քո փառաբանության գործիքն է

Փառաբանությունն ու երկրպագությունը Տեր Աստծու հանդեպ մեր սիրո և հնազանդության դրսևորումներից են։ Փառաբանությունն ու երկրպագությունը մեր երախտագիտությունն ու պաշտամունքն են ուղղում առ Աստված։ Փառաբանությունն ու երկրպագությունը մեզ առաջնորդում են մեր սքանչելի Տիրոջ քաղցր ներկայության մեջ։

Սիրելի՛ բարեկամ, իսկ դու սիրո՞ւմ ես Տեր Աստծուն փառաբանել։ Շատերը հավատում են Աստծուն, բայց իրենց անհարմար են զգում Տեր Աստծուն փառաբանելու հարցում։ Առաջիկա յոթ ուղերձները նվիրված են լինելու Տեր Աստծուն փառաբանելու կարևորությանը, և մենք կենտրոնանալու ենք Սաղմոս 47․1-4 հատվածի վրա։

«Ծա՛փ տվեք, բոլո՛ր ժողովուրդներ, ցնծության ձայնով աղաղակե՛ք Աստծուն, Որովհետև Տերը Բարձրյալ և ահեղ է. մեծ Թագավոր է ամբողջ երկրի վրա։ Ժողովուրդներին նա մեզ է հպատակեցնում և ազգերին մեր ոտքերի տակ դնում։ Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգությունը՝ Հակոբի փառավորությունը, որին Նա սիրում է» (Սաղմոս 47․1-4)։

«Ծա՛փ տվեք, բոլո՛ր ժողովուրդներ․․․»։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է փառաբանել Աստծուն մեր երգերով՝ մեր ձայնով, սակայն սովորեցնում է նաև Աստծուն տարբեր երաժշտական գործիքներով փառաբանելը։ Սակայն բոլոր երաժշտական գործիքների մեջ կա մի գործիք, որը միշտ մեր ձեռքի տակ է։ Ավելի շուտ՝ հենց մեր ձեռքե՛րն են․․․

Մենք ունենք մեր պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինեն Տեր Աստծուն ուղղված հոգևոր երգերը։ Ոմանք կարծում են, որ դրանք պետք է գան դարերի խորքից և լինեն երգեհոնների կամ շարականների տեսքով։ Ոմանք կարծում են, թե Աստծուն ընդունելի են միայն ժամանակակից երգերը։ Սակայն Աստվածաշունչն ավելի շատ շեշտադրում է Տեր Աստծուն փառաբանողի սիրտն ու վերաբերմունքը, Աստծու կամքին հնազանդությունն ու Աստծու սկզբունքներին համահունչ կյանքը, քան երգերի ոճն ու փառաբանության ընդունված կերպը։

Սաղմոսների ցանկում Տեր Աստծուն ուղղված երգերի մեջ կան թե՛ ապաշխարության ողբալի երգեր և թե՛ հոգևոր հաղթանակների ցնծության փառաբանություններ։ Ահա հե՛նց այսպիսի ցնծալի երգերից մեկն էլ մեզ հուշում է, որ ծափը մի միջոց է, որը հարստացնում է ուրախության ու ցնծության մեր փառաբանությունը։

«Նոր ե՛րգ երգեք Տիրոջը, Նրա գովաբանությո՛ւնն արեք երկրի ծայրերից, ո՛վ ծովագնացներ և այն լցնողներ, ո՛վ ծովեզրեր և ծովեզրի բնակիչներ» (Եսայիա 42.10):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստվածաշունչն ասում է, որ Տեր Աստծուն հաճելի են նոր երգերը։ Նրա համար ծափը փառաբանության միջոց է, իսկ Իրեն ուղղված մեր երգերը՝ ճշմարիտ երկրպագության դրսևորումներ։ Իսկ դու փառաբանո՞ւմ ես Աստծուն քո երգերով և փառաբանության գործիքներով։ Դու սիրո՞ւմ ես Տեր Աստծուն քո շուրթերի գովաբանությունն ուղղելը, որը զուգորդվում է Նրա կամքին հնազանդության փափագով ու Նրա ուսուցանած սկզբունքներին համահունչ կյանքով․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Փառաբանի՛ր և երկրպագի՛ր Աստծուն

Տեր Աստծուն ուղղված փառաբանությունը պետք է ուրախության ցնծություն պարունակի։ Աստծուն ուղղված փառաբանությունը և երկրպագությունը Նրա իշխանության տակ լինելու և այդ իշխանության տակ լինելուց բխած գոհության արտահայտություն ...

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում