լսել աստծուց ամեն առավոտՕրինակ
![լսել աստծուց ամեն առավոտ](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F30282%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Բնակարան Աստծո Հոգու համար
«Որ Քրիստոսը հավատքով բնակվի ձեր սրտերում…»(ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 3.17):
Եթե դու վերստին ծնված ես, հուսով եմ, գիտես, որ Հիսուսը բնակվում է քո ներսում Սուրբ Հոգու զորությամբ: Հարցը հետևյալն է. արդյո՞ք Աստծուն հարմար է այնտեղ: Արդյո՞ք Նա Իրեն զգում է՝ ինչպես տանը: Թեև Աստծո Հոգին ապրում է քո ներսում, բայց դու կարող ես լցված լինել նաև այլ բաներով, օրինակ՝ վախով, բարկությամբ, նախանձով կամ տրտունջով ու դժգոհությամբ:
Մի անգամ Աստված ինձ օրինակով ցույց տվեց, թե ինչպես է Նա Իրեն զգում, երբ ապրում է տրտունջով, դժգոհությամբ և անհամերաշխությամբ լցված սրտում: Պատկերացրո՛ւ, գնում ես ընկերուհուդ տուն, և նա ասում է. «Օ՜, նե՛րս արի, հիմա քեզ համար սուրճ կպատրաստեմ: Հարմար տեղավորվիր և զգա քեզ՝ ինչպես տանը»: Հետո նա սկսում է բղավել ամուսնու վրա, և երկուսով աղմկում են, վիճում, ափերից դուրս գալիս հենց քո ներկայությամբ: Որքա՞ն հարմարավետ կզգայիր քեզ վիճաբանության այս մթնոլորտում:
Եթե ուզում ենք լինել հարմարավետ «բնակարան» Տիրոջ Հոգու համար, պետք է հրաժարվենք այն ամենից, ինչը ստիպում է մեզ մոռանալ Նրա ներկայության մասին կամ վիրավորում է Նրան: Մենք պետք է վերջ տանք տրտունջին, թույլ չտանք, որ մեր ներսը լցվի խռովությամբ, վիճաբանությամբ կամ չներումով: Փոխարենը, պետք է այնպես անենք, որ մեր ներաշխարհը լցված լինի այնպիսի բաներով, որոնք հաճեցնում են Աստծուն և պատվում Նրա ներկայությունը: Մեր շուրթերից պետք է հնչեն փառաբանություն և գոհություն: Մենք պետք է ամեն օր արթնանանք և մեր սրտում ասենք. «Բարի լո՜ւյս, Տե՛ր: Ես ուզում եմ, որ այսօր իմ ներսում Քեզ զգաս՝ ինչպես տանը»:
Բոլորս կարիք ունենք ժամանակ առ ժամանակ մեր սրտում «գույքագրում կատարելու», որովհետև մեր սիրտը Աստծո բնակության վայրն է: Երբ քննում ենք մեր ներաշխարհը, ստուգում ենք այն սուրբ հողը, որտեղ Աստված ընտրել է բնակվել: Այնպես անենք, որ Նա Իրեն հարմարավետ զգա մեր սրտում:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. այնպե՛ս արա, որ հարմարավետ բնակարան լինես Տիրոջ Հոգու համար:
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
![լսել աստծուց ամեն առավոտ](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F30282%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Այս ամենօրյա ընթերցանության ձեռնարկն՝ իր ոգեշնչող նյութերով, խրախուսում և օգնում է ձեզ, որ Աստծո հետ ժամանակը դարձնեք ձեր մեծագույն առաջնահերթությունը և, պահպանելով ձեր ներկա հարաբերությունները, ավելի շատ անձնական ժամանակ տրամադրեք Աստծուն։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Joyce Meyer Ministries-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://tv.joycemeyer.org/armenian/
Հարակից ծրագրեր
![Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54441%2F320x180.jpg&w=640&q=75)
Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն
![Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F53893%2F320x180.jpg&w=640&q=75)
Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ
![Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F51648%2F320x180.jpg&w=640&q=75)
Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն
![Հավատացյալի գաղտնի օգնությունը](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54440%2F320x180.jpg&w=640&q=75)
Հավատացյալի գաղտնի օգնությունը
![Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55033%2F320x180.jpg&w=640&q=75)
Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին
![Հավատացյալի գաղտնի օգնությունը](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54442%2F320x180.jpg&w=640&q=75)
Հավատացյալի գաղտնի օգնությունը
![Դու նրանց հույսն ես․․․](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55082%2F320x180.jpg&w=640&q=75)
Դու նրանց հույսն ես․․․
![Դասեր Լավոդիկեի եկեղեցուց](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54443%2F320x180.jpg&w=640&q=75)
Դասեր Լավոդիկեի եկեղեցուց
![Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54542%2F320x180.jpg&w=640&q=75)
Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց
![Հավատքը պետք է ողջամիտ լինի](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F51059%2F320x180.jpg&w=640&q=75)