ԱՌԱԿՆԵՐ 13
13
1Իմաստուն որդին լսում է իր հոր խրատը, բայց ծաղր անողը կշտամբանքը չի լսում։
2Մարդն իր բերանի պտղից բարիքներ կուտի, իսկ անհավատարիմների հոգին բռնություն կտենչա։
3Իր բերանը զսպողը կպահի իր հոգին. իր շրթունքները լայն բացողը կործանելու է իրեն։
4Ծույլի անձը փափագում է և ոչինչ չունի, իսկ աշխատասերների հոգին կհագենա#13.4 Կպարարտանա։։
5Արդարն ատում է սուտ խոսքը, բայց անիրավը պախարակում ու խայտառակում է իրեն։
6Արդարությունը պահպանում է պարկեշտությամբ ընթացողին#13.6 Իր ճանապարհին պարկեշտ եղողին։, բայց անիրավությունը կկործանի մեղավորին։
7 Մարդ կա, որ իրեն հարուստ է ձևացնում և ոչինչ չունի, իրեն կարիքավոր ձևացնող կա, որ շատ ունեցվածք ունի։
8Մարդու կյանքի փրկանքն իր հարստությունն է, բայց աղքատը կշտամբանք չի լսում։
9Արդարների լույսը փայլում է, բայց անիրավների ճրագը կհանգչի։
10Ամբարտավանությունից միմիայն կռիվ է ծագում, բայց խորհուրդ լսողների մեջ իմաստություն կա։
11Ունայնությամբ կուտակված ունեցվածքը կպակասի, բայց քիչ-քիչ#13.11 Ձեռքով։ հավաքողն այն կավելացնի։
12Ուշացած ակնկալիքը սիրտը կհիվանդացնի, բայց կատարված իղձը կյանքի ծառ է։
13Խոսքն արհամարհողը կկործանվի, իսկ պատվիրանից վախեցողը կվարձատրվի։
14Իմաստունի ուսուցումը կյանքի աղբյուր է՝ մահվան որոգայթներից խույս տալու համար։
15Խոհականությունը համարում է տալիս, բայց անհավատարիմների ճանապարհը դժվարին է։
16Ամեն մի խորագետ մարդ ճանաչողությամբ է գործում, բայց անմիտը հիմարություն է տարածում։
17Անիրավ պատգամավորը չարիքի մեջ կընկնի, բայց հավատարիմ դեսպանը բուժում է։
18Խրատը մերժողի համար աղքատություն և նախատինք կա, իսկ հանդիմանությունը պահողը պատվի կարժանանա։
19Կատարված իղձը քաղցր է հոգուն, բայց անմիտների համար չարությունից հեռանալը զզվելի է։
20Իմաստունների հետ ընթացողը իմաստուն կդառնա, բայց անմիտների հետ ընկերացողը կտուժի։
21Չարիքը հետապնդում է մեղավորներին, բայց արդարներին բարիք կհատուցվի։
22Բարին ժառանգություն է թողնում իր թոռների համար, բայց մեղավորի հարստությունը արդարի համար է պահված։
23Աղքատների անդաստանում շատ ուտելիք է լինում, բայց կորչում է անիրավությունից։
24Գավազանը խնայողն ատում է իր որդուն, իսկ նրան սիրողը ուշադրությամբ է խրատում նրան։
25Արդարն ուտում է մինչև իր կշտանալը, բայց անիրավների որովայնը կարոտություն կունենա։
Արդեն Ընտրված.
ԱՌԱԿՆԵՐ 13: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018