ԱՌԱԿՆԵՐ 10

10
Սողոմոնի առակները
1Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը, իսկ անմիտ որդին իր մոր տրտմությունն է։
2Անիրավության գանձերն օգուտ չեն բերում, իսկ արդարությունն ազատում է մահից։
3Տերը չի թողնի, որ արդարի անձը սովի, բայց խափանում է անիրավների ցանկությունը։
4Ծույլ ձեռքը աղքատություն է պատճառում, իսկ ժիր ձեռքը հարստացնում է։
5Ով ժողովում է ամռանը, ուշիմ որդի է, հունձքին խոր քնողը՝ ամոթաբեր որդի։
6Արդարի գլխին օրհնություններ կան, բայց բռնությունը կխցկի անիրավների բերանը։
7Արդարների հիշատակն օրհնություն կլինի, իսկ անիրավների անունը կփտի։
8Իմաստուն սիրտ ունեցողը պատվիրանները կպահի, իսկ հիմար շրթունք ունեցողը կկործանվի։
9Պարկեշտությամբ ընթացողը անվտանգ կընթանա, իսկ ճանապարհները ծռողը կճանաչվի։
10Աչքերի թարթումով ակնարկողը ցավ է պատճառում, իսկ հիմար շրթունք ունեցողը կկործանվի։
11Արդարի բերանը կյանքի աղբյուր է, բայց բռնությունը կխցկի անիրավների բերանը։
12Ատելությունը կռիվներ է հրահրում, իսկ սերը ծածկում է բոլոր հանցանքները։
13Հանճարի#10.13 Բռց. ըմբռնողի։ շրթունքի վրա իմաստություն կա, իսկ գավազանը պակասամիտի մեջքի համար է։
14Իմաստունները գիտություն են կուտակում, իսկ հիմարի բերանը մոտեցնում է կործանումը։
15Հարուստի ունեցվածքն իր ամուր քաղաքն է, իսկ աղքատների չքավորությունն իրենց կործանումն է։
16Արդարի վաստակը կյանքի համար է, անիրավի արդյունքը՝ մեղքի համար։
17Խրատ պահողը կյանքի ճանապարհին է, իսկ հանդիմանություն մերժողը մոլորվում է։
18Ատելությունը ծածկողը ստախոս շուրթեր ունի, իսկ զրպարտություն տարածողն անմիտ է։
19Շատախոսության մեջ հանցանքը պակաս չի լինի, բայց ուշիմ է իր շրթունքները զսպողը։
20Արդարի լեզուն ընտիր արծաթ է, իսկ անիրավների սիրտը չնչին արժեք ունի։
21Արդարի շրթունքները սնուցում են շատերին, իսկ հիմարները մեռնում են պակասամտությունից։
22Տիրոջ օրհնությունն է, որ հարստացնում է և ցավ չի ավելացնում նրա վրա։
23Անմիտի համար չարություն անելը զվարճանք է, իսկ իմաստությունը հանճարեղ#10.23 Բռց. ըմբռնող։ մարդունն է։
24Ինչից վախենում է անիրավը, պատահում է նրան, իսկ արդարների փափագը կատարվում է։
25Երբ փոթորիկն անցնում է, անիրավը չքանում է, բայց արդարը հավիտենական հիմք ունի։
26Ինչպես որ քացախն է ատամների համար, և ծուխը՝ աչքերի, նույնպես էլ ծույլն է իր ուղարկողի համար։
27Տիրոջ երկյուղն ավելացնում է օրերը, իսկ անիրավների օրերը կկարճանան։
28Արդարների ակնկալությունն ուրախություն է, իսկ անիրավների հույսը կկորչի։
29Պարկեշտի համար Տիրոջ ճանապարհն ամրոց է, իսկ անօրենություն գործողների համար՝ կործանում։
30Արդարը հավիտյան չի սասանվի, բայց անիրավները երկրի վրա չեն բնակվի։
31Արդարի բերանն իմաստություն է բխեցնում, իսկ նենգավոր լեզուն պիտի կտրվի։
32Արդարի շրթունքները գիտեն ընդունելին, իսկ անիրավների բերանը՝ նենգությունը։

Արդեն Ընտրված.

ԱՌԱԿՆԵՐ 10: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում