Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր Աբարիմի այս լեռը և դիտի՛ր այն երկիրը, որը ես տալու եմ Իսրայելի որդիներին։ Դու այն կտեսնես, որից հետո դու էլ կմիանաս քո նախնիներին, ինչպես որ քո եղբայր Ահարոնը միացավ, որովհետև դուք ապստամբեցիք իմ հրամանի դեմ Սին անապատում, երբ ժողովուրդը հակաճառեց ինձ, և նրանց առաջ դուք ինձ չսրբացրիք այն ջրի մոտ» (դա Կադեսի Մերիբայի ջուրն է Սին անապատում)։ Մովսեսը խոսեց Տիրոջ հետ և ասաց. «Բոլոր մարմինների հոգիների Տեր Աստվածը թող այս ժողովրդի վրա մի մարդ նշանակի, որ նրանց առջև դուրս գա և նրանց առջև մտնի, նրանց հանի և նրանց մտցնի, որպեսզի Տիրոջ ժողովուրդը չլինի այն ոչխարների նման, որոնք հովիվ չունեն»։ Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ քեզ մոտ Նավեի որդի Հեսուին, որի մեջ Հոգի կա, և ձեռքդ դի՛ր նրա վրա։ Նրան կանգնեցրո՛ւ Եղիազար քահանայի և ամբողջ ժողովրդի առջև և նրան պատվե՛ր տուր նրանց աչքերի առաջ։ Քո փառքից տո՛ւր նրան, որպեսզի Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը նրան հնազանդվի։ Նա թող կանգնի Եղիազար քահանայի առջև, Ուրիմի վճիռը հարցնի նրան Տիրոջ առաջ. նրա խոսքով դուրս գան և նրա խոսքով մտնեն, ինքը և իր հետ Իսրայելի բոլոր որդիներն ու ամբողջ ժողովուրդը»։ Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերը պատվիրել էր։ Վերցրեց Հեսուին և նրան կանգնեցրեց Եղիազար քահանայի և ամբողջ ժողովրդի առաջ։ Իր ձեռքը դրեց նրա վրա և պատվեր տվեց նրան, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսի միջոցով։
Կարդալ ԹՎԵՐ 27
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԹՎԵՐ 27:12-23
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր