ԹՎԵՐ 17

17
Ահարոնի ծաղկող գավազանը
1Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ա՛ռ նրանցից մեկական գավազան ըստ իրենց հայրերի տների, այսինքն՝ ընդամենը տասներկու գավազան նրանց հայրերի տների բոլոր իշխաններից։ Ամեն մարդու անունը գրի՛ր իր գավազանի վրա։ 3Ահարոնի անունը գրի՛ր Ղևիի գավազանի վրա, որովհետև մեկ գավազան պետք է լինի իրենց հայրերի տան իշխանի համար։ 4Դրանք կդնես ժողովի վրանում՝ վկայության առաջ, որտեղ հանդիպում եմ ձեզ։ 5Եվ կծաղկի այն մարդու գավազանը, որին ես ընտրել եմ, և ես կդադարեցնեմ իմ առաջ Իսրայելի որդիների՝ ձեր դեմ բարձրացրած տրտունջը»։
6Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ, և նրանց բոլոր իշխանները նրան տվեցին տասներկու գավազան ըստ իրենց հայրերի տների՝ ամեն մի իշխան մեկ գավազան։ Ահարոնի գավազանը նրանց գավազանների մեջ էր։ 7Մովսեսն այդ գավազանները դրեց Տիրոջ առաջ, վկայության վրանում։ 8Հաջորդ օրը Մովսեսը մտավ վկայության վրանը և տեսավ, որ ծաղկել է Ղևիի տան կողմից տրված Ահարոնի գավազանը. այն ծլել, ծաղկել և նուշեր էր հասցրել։ 9Մովսեսը բոլոր գավազանները դուրս հանեց Տիրոջ առաջից և դրեց Իսրայելի բոլոր որդիների առջև, և նրանք տեսան, ու ամեն մեկն առավ իր գավազանը։ 10Տերն ասաց Մովսեսին. «Ե՛տ դարձրու Ահարոնի գավազանը վկայության առաջ, որ այն իբրև նշան պահվի ապստամբների համար, որպեսզի դադարեցնես նրանց տրտունջն իմ առաջից, և նրանք չմեռնեն»։ 11Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերը պատվիրել էր իրեն. նա այդպես էլ արեց։ 12Իսրայելի որդիները խոսեցին Մովսեսի հետ և ասացին. «Ահա մենք մեռնում ենք, կորչում, ամենքս էլ կորչում ենք։ 13Ով որ մոտենում է Տիրոջ վրանին, մեռնում է։ Մի՞թե ամենքս էլ պիտի մեռնենք»։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 17: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում