ՆԵԵՄԻԱ 11

11
Երուսաղեմում բնակվող ժողովուրդը
1Եվ բնակվեցին ժողովրդի իշխանները Երուսաղեմում, իսկ մնացած ժողովուրդը վիճակ գցեց, որ ժողովրդի մեկ տասներորդը բերեն Երուսաղեմ սուրբ քաղաքում բնակվելու, իսկ մնացյալ ինը մասին թողեցին քաղաքներում։ 2Եվ ժողովուրդն օրհնեց այն բոլոր մարդկանց, որ հոժարակամ համաձայնվեցին բնակվելու Երուսաղեմում։ 3Եվ սրանք էին այն գավառի գլխավորները, որ բնակվեցին Երուսաղեմում, իսկ Հուդայի քաղաքներում ամեն մարդ բնակվում էր իրենց քաղաքների իր կալվածքում՝ իսրայելացիները, քահանաները, ղևտացիները, նաթանայիմները և Սողոմոնի ծառաների որդիները։ 4Երուսաղեմում բնակվեցին Հուդայի որդիներից և Բենիամինի որդիներից.
Հուդայի որդիներից՝ Աթայիան՝ որդի Ոզիայի՝ որդի Զաքարիայի՝ որդի Ամարիայի՝ որդի Սափատիայի՝ որդի Մաղաղիելի, Փարեսի որդիներից։ 5Եվ Մաասիան՝ որդի Բարուքի՝ որդի Քոլոզեի՝ որդի Ազայիայի՝ որդի Ադայիայի՝ որդի Հովարիբի՝ որդի Զաքարիայի՝ որդի Սիլոնիի։ 6Փարեսի որդիներից Երուսաղեմում բոլոր բնակվողները չորս հարյուր վաթսունութ քաջ մարդիկ էին։
7Սրանք են Բենիամինի որդիները՝ Սալլուն՝ որդի Մեսուղամի՝ որդի Հովազի՝ որդի Փադայիայի՝ որդի Կովդիայի՝ որդի Մաասիայի՝ որդի Իթիելի՝ որդի Եսայիայի։ 8Եվ նրանից հետո՝ Գեբեին, Սելեին՝ ինը հարյուր քսանութ հոգի։ 9Նրանց վրա իշխան էր Զեքրիի որդի Հովելը, իսկ Սենուայի որդի Հուդան քաղաքի երկրորդն էր։
10Քահանաներից՝ Հովարիբի որդի Հեդայիան, Հաքինը, 11Սարայիան՝ որդի Քեղկիայի՝ որդի Մեսուղամի՝ որդի Սադովկի՝ որդի Մարիոթի՝ որդի Աքիտովբի, Աստծու տան վերակացուն։ 12Եվ նրանց եղբայրները, որ տաճարի գործն էին կատարում, ութ հարյուր քսաներկուսն էին։ Եվ Ադայիան՝ որդի Հերսամի՝ որդի Փաղաղիայի՝ որդի Ամասիի՝ որդի Զաքարիայի՝ որդի Փասուրի՝ որդի Մեղքիայի։ 13Եվ նրա եղբայրները՝ տոհմապետներ, երկու հարյուր քառասուներկուսն էին։ Եվ Ամեսային՝ որդի Ազարիելի՝ որդի Ահզայի՝ որդի Մեսաղամոթի՝ որդի Եմմերի։ 14Եվ նրանց եղբայրները՝ քաջազուններ, հարյուր քսանութն էին։ Եվ նրանց վրա իշխան էր Ագեգողեմի որդի Զաբդիելը։
15Իսկ ղևտացիներից՝ Սեմայիան՝ որդի Ասուբի՝ որդի Եզրիկամի՝ որդի Ասաբիայի՝ որդի Բունիի։ 16Նաև Սաբեթան և Հովզաբադը՝ ղևտացիների գլխավորներից, որոնք Աստծու տան արտաքին գործն էին վարում։ 17Եվ Մաթանիան՝ որդի Միքիայի՝ որդի Զաբդիի՝ որդի Ասափի՝ օրհնաբանության աղոթքի ժամանակ գլխավոր առաջնորդը, և Բակբոկիան, որ երկրորդն էր իր եղբայրներից, և Աբդան՝ որդի Սամուայի՝ որդի Գաղաղի՝ որդի Իդիթունի։ 18Բոլոր ղևտացիները սուրբ քաղաքում երկու հարյուր ութսունչորսն էին։
19Դռնապանները՝ Ակկուբը, Տեղմոնը և նրանց եղբայրները, որոնք պահպանում էին դռները, հարյուր յոթանասուներկուսն էին։
20Եվ մնացած իսրայելացիները, քահանաները և ղևտացիները Հուդայի բոլոր քաղաքներում էին՝ ամեն մարդ իր ժառանգությունում։ 21Բայց նաթանայիմները բնակվում էին Ոփաղում, և Սիհան ու Գիսփան նաթանայիմների վրա էին։ 22Երուսաղեմի ղևտացիների իշխանն էր Ոզին՝ որդի Բանիի՝ որդի Ասաբիայի՝ որդի Մաթանիայի՝ որդի Միքայի. Ասափի որդիներից՝ երգիչներից, որ Աստծու տան գործին էին։ 23Որովհետև թագավորը նրանց համար հրաման էր տվել, և յուրաքանչյուր օրվա համար ռոճիկ էր նշանակված երգիչներին։ 24Հուդայի որդի Զարայի որդիներից Մասիզեբելի որդի Փեթայիան թագավորի գործակալն էր ժողովրդի բոլոր գործերով։
Այլ քաղաքների ժողովուրդը
25Եվ դրսի գավառների ու նրանց դաշտերի նկատմամբ՝ Հուդայի որդիներից բնակվում էին Կարիաթ-Արբայում և նրա գյուղերում, Դեբոնում և նրա գյուղերում, Կաբիսելում և նրա դաշտերում. 26Հեսուայում, Մոլադայում և Բեթփաղեթում, 27Ասեր-Սուաղում, Բերսաբեեում և նրա գյուղերում, 28Սիկելակում, Մեքոնայում և նրա գյուղերում, 29Ենռեմոնում, Սարաայում, Հերիմութում, 30Զանովում, Ոդողոմում և նրանց գյուղերում, Լաքիսում և նրա դաշտերում, Ազեկայում և նրա գյուղերում, և տեղավորվեցին Բերսաբեեից մինչև Ենովմի ձորը։
31Եվ Բենիամինի որդիները՝ Գաբայից մինչև Մաքմաս, Այիա, Բեթել և նրա գյուղերը, 32Անաթովթ, Նոբ, Անանիա, 33Հասոր, Ռամա, Գեթթայիմ, 34Հադիդ, Սեբոյիմ, Նեբաղատ, 35Ղովդ, Ովնով և Գեքարասիմ։
36Ղևտացիները Հուդայի բաժիններից Բենիամինում էին։

Արդեն Ընտրված.

ՆԵԵՄԻԱ 11: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք