Բայց գնացե՛ք, նրա աշակերտներին ու Պետրոսին ասացե՛ք, որ նա ձեզանից առաջ գնում է Գալիլեա. այնտեղ կտեսնեք նրան, ինչպես որ ձեզ ասել էր»։ Կանայք իսկույն դուրս ելան և փախան գերեզմանից. նրանք ահուդողի մեջ էին և ոչ ոքի ոչինչ չասացին, որովհետև վախենում էին։ Հիսուսը հարություն առնելուց հետո՝ շաբաթվա առաջին օրվա առավոտյան, նախ երևաց Մարիամ Մագդաղենացուն, որից յոթ դև էր հանել։ Մարիամը գնաց և պատմեց Հիսուսի հետ եղածներին, որ սգում էին ու լաց լինում։ Իսկ երբ նրանք լսեցին, որ Հիսուսը ողջ է ու երևացել է նրան, չհավատացին։ Հետո Հիսուսը այլ կերպարանքով երևաց նրանց, ովքեր արտ էին գնում։ Նրանք ևս գնացին և մյուսներին պատմեցին, բայց ոչ էլ նրանց հավատացին։
Կարդալ Մարկոս 16
Կիսվել
Համեմատել տարբերակները: Մարկոս 16:7-13
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր